«G7»-ը քննարկել է Ռուսաստանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցների հարցը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում «G7»-ի երկրների ֆինանսների նախարարները քննարկել են համաշխարհային տնտեսության իրավիճակն ու Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է նաև Ռուսաստանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցների հարցը։ Սակայն այս հարցում միասնական դիրքորոշում կայացնելուն «G7»-ին խանգարել է Մոսկվայի նկատմամբ պատճամիջոցների դեպքում համաշխարհային և հատկապես եվրոպական տնտեսությանը հասցվելիք հավանական վնասների կանխատեսումը: Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը։
Հիշեցնենք, «G7»-ի կազմում ընդգրկված են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Կանադան: