Օրինական գործող շուկաներն ավելի քան 3000 վաճառատեղ են առաջարկում
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ ՏարոնՄարգարյանըաշխատանքայինքննարկումէրհրավիրելմայրաքաղաքիշուրջ 3 տասնյակշուկաներիտնօրեններիմասնակցությամբ:
Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ բացօթյա ապօրինի առևտրի կանոնակարգման և դրանք սահմանված վայրեր տեղափոխելու գործընթացը շարունակվելու է:
Ներկայացվեց, որ մայրաքաղաքի մայթերն ու հանրային օգտագործման այլ վայրերը բացօթյա ապօրինի առևտրից ազատելուց հետո շուկաներնավելիքան 3000 վաճառատեղենառաջարկել:
Տարոն Մարգարյանը նաև ընդգծեց, որ վարչական շրջաններում գործող շուկաների զբաղվածության ընդհանուր պատկերն ունենալուց հետո քաղաքապետարանըորոշակիքայլերկձեռնարկինաևնորփոքրշուկաներիկառուցմանուղղությամբ, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Շուկաների կազմակերպիչներն ու տնօրենները պատրաստակամություն հայտնեցին հնարավորությանդեպքումնույնիսկզեղչերկիրառել:
Քաղաքապետի առաջին տեղակալը ներկաներին մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ այսհարցումհետքայլչիլինելու, ուստի հորդորեց առավել հետևողական լինել աշխատատեղերն ըստ պահանջի ու քանակի ապահովելու հարցում:
Օրինական գործող շուկաներն ավելի քան 3000 վաճառատեղ են առաջարկում
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը աշխատանքային քննարկում էր հրավիրել մայրաքաղաքի շուրջ 3 տասնյակ շուկաների տնօրենների մասնակցությամբ:
Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ բացօթյա ապօրինի առևտրի կանոնակարգման և դրանք սահմանված վայրեր տեղափոխելու գործընթացը շարունակվելու է:
«Խնդիր է դրված բացօթյա առևտրով զբաղվողներին ապահովել համապատասխան տեղերով, որտեղ նրանք կշարունակեն իրենց առևտրային գործունեությունը»:
Ներկայացվեց, որ մայրաքաղաքի մայթերն ու հանրային օգտագործման այլ վայրերը բացօթյա ապօրինի առևտրից ազատելուց հետո շուկաներն ավելի քան 3000 վաճառատեղ են առաջարկել:
Տարոն Մարգարյանը նաև ընդգծեց, որ վարչական շրջաններում գործող շուկաների զբաղվածության ընդհանուր պատկերն ունենալուց հետո քաղաքապետարանը որոշակի քայլեր կձեռնարկի նաև նոր փոքր շուկաների կառուցման ուղղությամբ, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Շուկաների կազմակերպիչներն ու տնօրենները պատրաստակամություն հայտնեցին հնարավորության դեպքում նույնիսկ զեղչեր կիրառել:
Քաղաքապետի առաջին տեղակալը ներկաներին մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ այս հարցում հետքայլ չի լինելու, ուստի հորդորեց առավել հետևողական լինել աշխատատեղերն ըստ պահանջի ու քանակի ապահովելու հարցում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն