Լրահոս

19.08.2009 18:19


Քննարկվել է ԼՀՂ–ում սննդամթերքի անվտանգության հարցը

Քննարկվել է ԼՀՂ–ում սննդամթերքի անվտանգության հարցը

Շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ խորհրդակցություն է հրավիրվել։ Քննարկվել է սննդամթերքի անվտանգության հարցը: Առողջապահության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման նախարարություններին հանձնարարվել է հաճախակի ստուգումներ անցկացնել սպառողական շուկայում և ուժեղացնել վերահսկողությունը՝ անորակ սննդամթերքի վաճառքը բացառելու նպատակով:

Անորակ, ժամկետանց և առանց սերտիֆիկատի սննդամթերք հայտնաբերելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը օրենքի շրջանակներում կենթարկվի համապատասխան պատժամիջոցների:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը