Երեկ տեղի է ունեցել ՀայԱռաքելականեկեղեցուԱրցախիթեմիվերաբացման 20-ամյակիտոնակատարությանկազմակերպմանպետականհանձնաժողովինիստը: Հստակեցվել են տոնական միջոցառումների ցանկը, ժամանակացույցն ու անցկացման վայրերը:
Հիմնական միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին և 28-ին. այն համընկնում է ՎարագաՍուրբԽաչիտոնին։ 20 տարի առաջ, այդ օրը Գանձասարի օծմամբ ազդարարվեց Արցախի թեմի վերաբացումը։
Արցախի թեմի առաջնորդը տեղեկացրել է, որ տոնական միջոցառումներին մասնակցելու հրավերներ ունեն Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ պետական այրեր, խոշոր բարերարներ։
Պետական հանձնաժողովը նպատակահարմար է գտել սեպտեմբերի 27-ի Սուրբ պատարագը ուղիղ եթեր հեռարձակել Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Համապատասխան առաջարկը կարվի նաև հայաստանյան հեռուստաալիքներին: Միջոցառումները լուսաբանելու համար կհրավիրվեն արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Մեծ շուքով կնշվի Արցախի թեմի վերաբացման 20-ամյակը
Երեկ տեղի է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը: Հստակեցվել են տոնական միջոցառումների ցանկը, ժամանակացույցն ու անցկացման վայրերը:
Հիմնական միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին և 28-ին. այն համընկնում է Վարագա Սուրբ Խաչի տոնին։ 20 տարի առաջ, այդ օրը Գանձասարի օծմամբ ազդարարվեց Արցախի թեմի վերաբացումը։
Արցախի թեմի առաջնորդը տեղեկացրել է, որ տոնական միջոցառումներին մասնակցելու հրավերներ ունեն Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ պետական այրեր, խոշոր բարերարներ։
Պետական հանձնաժողովը նպատակահարմար է գտել սեպտեմբերի 27-ի Սուրբ պատարագը ուղիղ եթեր հեռարձակել Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Համապատասխան առաջարկը կարվի նաև հայաստանյան հեռուստաալիքներին: Միջոցառումները լուսաբանելու համար կհրավիրվեն արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն