Լրահոս

25.01.2011 10:15


Երևանի քաղաքապետարանի 1-ին կարգի մասնագետը մերկացվել է կաշառք ստանալու փաստով

Երևանի քաղաքապետարանի 1-ին կարգի մասնագետը մերկացվել է կաշառք ստանալու փաստով

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 24-ին, 10. 300 դոլար կաշառք ստանալու պահին իր աշխատասենյակում փաստով մերկացվել է Երևանի քաղաքապետարանի 1-ին կարգի մասնագետ Ռուստամ Մաթևոսյանը։

Պարզվել է, որ Ռ. Մաթևոսյանը 2010թ. Քանաքեռ-Զեյթուն համայնքի Կորեայի ձորի Մանկան թաղամասում ապօրինի զավթած հողակտորը չափագրելու, համապատասխան փաստաթղթեր ձևակերպելու և որոշում ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի ղեկավարությանը միջնորդելու համար հողի իրական տիրոջ կողմից լիազորված քաղաքացուց պահանջել և ստացել է 6000 ԱՄՆ դոլար գումար, իսկ հունվարի 24-ին նախապատրաստված փաստաթղթերին ընթացք տալու և հողակտորի վերաբերյալ վերջնական որոշում ստանալու համար պահանջել է ևս 9.500 ԱՄՆ դոլար կաշառք։

Բացի այդ, Երևանի Մանուկյան փողոցում զավթած հողակտորը նույնպես չափագրելու, փաստաթղթեր ձևակերպելու, դրանց հիման վրա քաղաքապետարանի կողմից կայացված որոշումը նույն անձին հանձնելու համար Ռ.Մաթևոսյանը նրանից պահանջել և ստացել է 800 ԱՄՆ դոլար կաշառք։

10.300 ԱՄՆ դոլարն առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը