Լրահոս

08.04.2014 09:56


Խարկովում ակտիվիստներից ազատագրվել է մարզպետարանի շենքը

Խարկովում ակտիվիստներից ազատագրվել է մարզպետարանի շենքը

Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Խարկովում անցկացրած հակաահաբեկչական գործողության արդյունքում ակտիվիստներից ազատագրվել է մարզպետարանի հրկիզված շենքը։ korrespondent.net-ի փոխանցմամբ՝ անկարգությունների հրահրման կասկածանքով ձերբակալվել է 70 ցուցարար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ ակտիվիստներ Մոլոտովի կոկտեյլներ էին նետել մարզպետարանի շենքի ուղղությամբ՝ առաջացնելով հրդեհ, որը մարվել է գիշերը։

Այս խորագրի վերջին նյութերը