ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է «Դոմոդեդովոյում» կատարված ահաբեկչությունը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է հատուկ հայտարարություն, որում խիստ դատապարտել է «Դոմոդեդովո» օդակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը և նրա կատարողներին, հայտարարել է, որ նման գործողությունները հանցավոր են ու չունեն ոչ մի արդարացում՝ անկախ շարժառիթից, ինչպես նաև հաստատել է ահաբեկչության դեմ պայքարին նվիրվածությունը։
Անվտանգության խորհրդի անդամները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցավակցություն են հայտնել մահացածների ընտանիքներին, ինչպես նաև հայտարարել են իրենց համերաշխության մասին Ռուսաստանի իշխանությունների և ռուս ժողովրդի հետ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 24-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյուն է որոտացել։ Այն տեղի է ունեցել միջազգային չվերթների ժամանման գոտում Մոսկվայի ժամանակով ժամը 16։37-ին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ կա 35 զոհ և 180 վիրավոր, որոնցից 40-ը ծանր վիճակում են։