Աշխարհ

07.04.2014 11:35


Չեխիայի նախագահ. «ՆԱՏՕ–ն զորք կմտցնի Ուկրաինա ՌԴ–ի ներխուժման դեպքում»

Չեխիայի նախագահ. «ՆԱՏՕ–ն զորք կմտցնի Ուկրաինա ՌԴ–ի ներխուժման դեպքում»

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայի արևելյան շրջաններ ներխուժելու դեպքում ՆԱՏՕ–ն սեփական զորքերը կտեղակայի ուկրաինական տարածքում։ Նախագահը կոչ է արել ԵՄ–ին համակերպվել Ղրիմի մուտքին Ռուսաստանի կազմ, քանզի մոտակա ժամանակներս այն չի վերադարձվի Ուկրաինային։ Նա նշել է նաև, որ դեմ չէ Ուկրաինայի դաշնայնացմանը՝ որպես օրինակ բերելով ԱՄՆ–ը, Գերմանիան, Շվեյցարիան։ Ավելի վաղ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել էր, որ ոչ ոք Հյուսիսատլանտյան դաշինքում չի ցանկանում վերադառնալ «սառը պատերազմի» ժամանակներին։

Տեղեկացնում է korrespondent.net–ը։

Այս խորագրի վերջին նյութերը