Լրահոս

25.11.2010 17:54


Բեռնար Ֆասիե. «Անհրաժեշտ է լուրջ պատրաստվել Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին»

Բեռնար Ֆասիե. «Անհրաժեշտ է լուրջ պատրաստվել Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին»

Բաքվի օդանավակայանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, թե ԵԱՀԿ պետությունների ղեկավարների հանդիպումը շատ կարևոր է, և այդ պատճառով պետք է դրան շատ լուրջ նախապատրաստվել։

Ֆասիեն հիշեցրել է, որ միջնորդները եկել են Մոսկվայից, որտեղ հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

-Այսօր մենք  կհանդիպենք Ադրբեջանի նախագահի հետ, իսկ վաղը կմեկնենք Երևան։ Եթե հիշում եք, անցած տարի Աթենքում միջնորդ պետությունների ղեկավարները ստորագրել են շատ բովադակալից հայտարարություն։ Այս տարի էլ ԵԱՀԿ անդամ պետությունների գագաթնաժողովն է։ Այս հանդիպումը շատ կարևոր է, այդ պատճառով պետք է լրջորեն պատրաստվել,-հայտարարել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը