Լրահոս

05.04.2014 10:18


Բայդեն. «ԱՄՆ-ն աջակցելու է Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»

Բայդեն. «ԱՄՆ-ն աջակցելու է Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»

ԱՄՆ-ը մտադիր է սերտորեն համագործակցել Ուկրաինայի և Եվրոպայի հետ, որպեսզի թույլ չտա որևէ երկրի օգտագործել էներգառեսուրսները՝ որպես քաղաքական գործիք։ Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը։ Բայդենն ընդգծել է Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ապահովման կարևորությունը և խոստացել, որ կհամագործակցի Ուկրաինայի և ԵՄ-ի հետ, որպեսզի երաշխավորի, որ ոչ մի երկիր չի կարող էներգիան օգտագործել որպես քաղաքական գործիք։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը