Լաթաքիայի և Քեսաբի մերձակայքում դաժան մարտեր են ընթանում
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը Լաթաքիայի և Քեսաբի մերձակայքում դաժան մարտեր են մղում ծայրահեղական խմբավորումների դեմ։
Ըստ աղբյուրի՝ սիրիական բանակին հաջողվել է Քեսաբի մերձակայքում գրոհայիններին կրկին դուրս մղել ռազմավարական «45» բարձունքից։ Այստեղից սիրիական հրետանին և տանկերը գնդակոծում են Էլ Կոուզ տեղանքը։
Կառավարական ուժերին առայժմ չի հաջողվում վերահսկողություն սահմանել Նասր լեռան, Էս-Սահա բարձունքի և Նաբա ալ Մուրր շրջանի նկատմամբ։
Դամասկոսի հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Լաթաքիայի հյուսիս է մեկնել Սիրիայի ԶՈՒ գեներալ Ալի Այուբը։
Զինվորներին և սպաներին ուղղված իր ելույթում նա վստահություն է հայտնել, որ շուտով ծայրահեղական խմբավորումները պարտություն են կրելու։
Լաթաքիայի և Քեսաբի մերձակայքում դաժան մարտեր են ընթանում
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը Լաթաքիայի և Քեսաբի մերձակայքում դաժան մարտեր են մղում ծայրահեղական խմբավորումների դեմ։
Ըստ աղբյուրի՝ սիրիական բանակին հաջողվել է Քեսաբի մերձակայքում գրոհայիններին կրկին դուրս մղել ռազմավարական «45» բարձունքից։
Այստեղից սիրիական հրետանին և տանկերը գնդակոծում են Էլ Կոուզ տեղանքը։