Աշխարհ

03.04.2014 15:28


Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Վիկտոր Յանուկովիչին բերման ենթարկելու իրավունք է տվել

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Վիկտոր Յանուկովիչին բերման ենթարկելու իրավունք է տվել

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը թույլտվություն է տվել բերման ենթարկել ու դատարան հասցնել Վիկտոր Յանուկովիչին և Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն։

Մարտի 28-ին Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Վիկտոր Յանուկովիչի դեմ Ուկրաինայի յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ որոշման հանրաքվե անցկացնելու կոչի պատճառով։ Քրեական գործը հարուցվել է «Գործողություններ՝ ուղղված սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը կամ տապալմանը կամ պետական իշխանության բռնազավթմանը» հոդվածով։ Դատախազությունը պնդում է, որ Վիկտոր Յանուկովիչը 2010 թվականին «ոչ սահմանադրական ձևով փոխել է Ուկրաինայի Սահմանադրությունը և այդպիսով բռնազավթել պետական իշխանությունը»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը