Փարիզում Լավրովի և Քերիի միջև բանակցություններն անարդյունք են ավարտվել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի դաշնայնացումը երկիրը ճգնաժամից դուրս բերելու միակ ճանապարհն է։ Նախօրեին Փարիզում կայացել է ԱՄՆ–ի և Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը: Հիշեցնենք, որ Վաշինգտոնը մարտի 20-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեց։
Ինչպես հայտնել է Լավրովը բանակցությունների ընթացքում, Ուկրաինայի դաշնայնացունը սահմանադրական բարեփոխման կարևորագույն բաղադրիչն է, քանզի ուկրաինական իշխանության հիմնական խնդիրը երկրի միասնականության պահպանումն է։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայի արևելքի և արևմուտքի քաղաքացիների արժեհամակարգերը տարբեր են, այդ պատճառով իշխանությունները պետք է փոխզիջումային լուծում գտնեն։ Անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինայի ամեն մի շրջան կարողանա իր ղեկավարությանն ընտրել։ Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է լուծի այդ հարցն ինքնուրույն։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։