«Դոմոդեդովոյում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել է 180 մարդ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 180-ի։ «Մահացել է 35 մարդ, 86-ը տեղափոխվել են հիվանդանոց, 94-ը ստացել են ամբուլատոր օգնություն»,-այսօր հայտնել է նախարարության ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահական գերատեսչության ղեկավար Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ հունվարի 24-ի, ժամը 23։00 տվյալներով՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել է 128 մարդ։ Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, թե «Դոմոդեդովոյում» տեղի ունեցած պայթյունից Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր տուժել են, թե ոչ: