Աշխարհ

29.03.2014 10:41


Էշթոնը քննադատում է «Աջ սեկտորի» գործողությունները՝ պահանջելով հանձնել զենքերը

Էշթոնը քննադատում է «Աջ սեկտորի» գործողությունները՝  պահանջելով հանձնել զենքերը

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Ուկրաինայի ծայրահեղականներից պահանջել է անմիջապես իշխանությանը հանձնել ապօրինի պահվող զենքը։ Էշթոնը դատապարտել է «Աջ սեկտորի» զինյալների գործողությունները, ովքեր հինգշաբթի օրը շրջապատաել էին Գերագույն ռադաի շենքը։ ԵՄ պաշտոնյան կոչ է արել զերծ մնալ բռնություն կիրառելուց և սպառնալիքներից։ «Ծայրահեղականները պետք է անմիջապես վերադարձնեն ամբողջ չգրանցված զենքը իշխանությանը», – «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Էշթոնը։

Այս խորագրի վերջին նյութերը