Օբաման ու Պուտինը քննարկել են ուկրաինական ճգնաժամը
ria.ru-ն, հղում անելով Կրեմլի կայքին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ռուսական կողմի նախաձեռնությմաբ, հեռախոսազրույց են ունեցել։ Օբաման, մասնավորապես հայտնել է, որ Վաշինգտոնն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու խնդրի խաղաղ կարգավորմանը։
Իր հերթին Պուտինը շեշտել է Ուկրաինայում ծայրահեղականների շարունակվող և անպատիժ մնացող գործողությունները խաղաղ բնակչության, պետական կառույցների և իրավապահների նկատմամբ։ Այս համատեքստում քննարկվել են միջազգային հանրության հնարավոր քայլերը ուկրաինական ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ։ ԱՄՆ և ՌԴ նախագահները պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել երկու պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։