Աշխարհ

28.03.2014 10:14


ԱՄՆ–ը շարունակում է հետևել ռուս–ուկրաինական սահմանին ռուսական զորքերի տեղաշարժին

ԱՄՆ–ը շարունակում է հետևել ռուս–ուկրաինական սահմանին ռուսական զորքերի տեղաշարժին

ԱՄՆ–ը շարունակում է հետևել Ուկրաինայի հետ սահմանամերձ գոտում ռուսական զորքերի թվաքանակի փոփոխությանն ու դրանց տեղաշարժին։ «Վզգլյադ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։

«Ռուսաստանը հայտարարել է, որ սահմանին զորամիավորումների տեղակայումը պայմանավորված է զորավարժությունների անցկացմամբ, ինչը սահմանը հատելու նպատակ չի հետապնդում։ Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմը կպահի իր խոսքը»,- ասել է Կիրբին՝ ընդգծելով, որ որ «նույնիսկ զորավարժությունները ոչ մի կերպ չեն նպաստում Ուկրաինայում լարվածության թուլացմանը»։

Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ԱՄՆ–ը շարունակում է ուսումնասիրել եվրոպացի գործընկերներին լրացուցիչ երաշխիքների տրամադրման հնարավորությունները։

Այս խորագրի վերջին նյութերը