Աշխարհ

27.03.2014 11:22


Մերկելը դեմ է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին

Մերկելը դեմ է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին

Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Արևմուտքը Մոսկվայի նկատմամբ դեռ չի հասել տնտեսական պատժամիջոցներ մտցնելու աստիճանին։

«Ես հույս ունեմ, որ կարելի է խուսափել դրանից»,–մեջբերում է Մերկելին «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Գերմանացի փորձագետները հանգել են այն մտքին, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վատ անդրադարձ կունենան Գերմանիայի տնտեսության վրա։ Առևտրային շրջանառությունը Ռուսաստանի և Գերմանիայի միջև անցած տարի կազմել է 76 մլրդ եվրո, մոտ 6 հազար գերմանական կազմակերպություն բիզնես կապեր է վարում ռուս ձեռնարկատերերի հետ, իսկ նրանց ներդրումների ամբողջ ծավալը մոտ 20 մլրդ եվրո է կազմում։ Մոտ 300 հազար աշխատատեղ անմիջականորեն կախված է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններից։

Տեղեկացնում է «russian.rt.com»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը