Լրահոս

27.03.2014 11:15


Սիրիական ընդդիմությունն Ասադի մասնակցությունը նախագահական ընտրություններին անընդունելի է համարում

Սիրիական ընդդիմությունն Ասադի մասնակցությունը նախագահական ընտրություններին անընդունելի է համարում

Սիրիական ընդդիմությունը գտնում է, որ երկրում խաղաղության կարգավորմանն ուղղված ժնևյան գործընթացը եթե չի մահացել, ապա գտնվում է մահվան փուլում։ Այս մասին ամերիկյան «Daily Beast» պարբերականին հայտնել է Վաշինգտոնում ընդդիմության գլխավոր զրուցակից Հադի ալ–Բահրան։ Նրա խոսքերով՝ բանակցությունների հերթական երրորդ փուլն անհնար է, քանի դեռ պաշտոնական Դամասկոսը չի ուղարկել պատվիրակություն՝ լուրջ քննարկելու օրակարգը։ Նա հայտնել է նաև, որ ընդդիմությունն անընդունելի է համարում Սիրիայում մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում Բաշար Ասադի մասնակցությունը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը