Լրահոս

26.03.2014 11:41


Իսպանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Կատալոնիայի ինքնիշխանության իրավունքը

Իսպանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Կատալոնիայի ինքնիշխանության իրավունքը

Իսպանիայի Սահմանադրական դատարանը մարտի 25-ին սահմանել է, որ կատալոնյան խորհրդարանի որոշումն ինքնավար շրջանի կարգավիճակի վերաբերյալ անօրինական է։ Խոսքը Կատալոնիան ինքնիշխան իրավական և քաղաքական սուբյեկտ հռչակելու մասին է։ Դատարանը հայտարարել է, որ դա հակասում է իսպանական օրենքներին և Կատալոնիայի կանոնակարգին։ Դատարանը նշել է նաև, որ Կատալոնիայի քաղաքացիների իրավունքը՝ ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը, չի հակասում Սահմանադրությանը։ Սակայն հայտարարության մեջ ասված է, որ այն կարող է մեկնաբանվել որպես ինքնորոշման իրավունքի հարց չդնող։

Տեղեկացնում է «Վեստի.Ru»-ն։

Այս խորագրի վերջին նյութերը