ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին որակել է որպես «տարածաշրջանային տերություն», որի գործողությունները Ուկրաինայում ոչ թե ուժեղ լինելու, այլ թուլության դրսևորում են։ Այս մասին գրում է «The Guardian»–ը։
Միջուկային անվտանգության գագաթաժողովում Օբաման չի ընդունել այն ենթադրությունը, թե Ռուսաստանը Միացյալ Նահանգների հիմնական գեոքաղաքական մրցակիցն է։
«Ռուսաստանը ռեգիոնալ պետություն է, որը սպառնում է իր անմիջական հարևաններից մի քանիսին»,–հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Օբամայի խոսքով՝ Մոսկվայի գործողությունները խնդիրներ են առաջացրել, սակայն նա Ռուսաստանին չի համարում ԱՄՆ–ի «թիվ մեկ սպառնալիքը»։
Օբամա. «Ռուսաստանը տարածաշրջանային տերություն է»