Աշխարհ

25.03.2014 13:47


Լավրով. «Ռուսաստանը չի կառչում «ութնյակի» ձևաչափից»

Լավրով. «Ռուսաստանը չի կառչում «ութնյակի» ձևաչափից»

Ռուսաստանի մասնակցությամբ «Ութնյակի» խումբը չի գործի։ Համապատասխան որոշումը, «Ռոյթերսի» փոխանցմամբ, ընդունել են G7-ի առաջնորդները, կառավարությունների ղեկավարները և ԵՄ ղեկավարությունը նախօրեին Հաագայում կայացած գագաթաժողովին։
«Մեծ յոթնյակը» դատապարտել է «Ղրիմի բռնազավթումը» Ռուսաստանի կողմից և Մոսկվային մեղադրել գործող միջազգային նորմերի խախտման մեջ: G7-ի մասնակիցները չեն ճանաչում Ղրիմում կայացած հանրաքվեն։
Հայտարարության մեջ նշվում է նաև Ռուսաստանի դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասին, որոնք ուղղված կլինեն ռուսական տնտեսության առանձին ճյուղերին:
Գագաթաժողովին որոշում է կայացվել այս տարվա հունիսին Սոչիում նախատեսված G8-ի առաջնորդների հանդիպումն անցկացնել Բրյուսելում՝ «Մեծ յոթնյակի» ձևաչափով: Այս առիթով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կառչում «ութնյակի» ձևաչափից։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերով` այս իրավիճակը կտևի մինչև տարեվերջ։

Այս խորագրի վերջին նյութերը