–Շատ ողջունելի է, քանի որ դա անցնցում իշխանափոխության առաջին քայլն է։ Պետք է հասկանալ, որ Հայաստանը ցնցումներին դիմակայելու ռեսուրս չունի։ Ի դեպ, Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ ինչպես ոսկե զուգարանակոնքը չհասցրեցին հետները տանել, այնպես էլ ոսկե խաղաքարերով շախմատը կամ վերջնականապես կապտած վարչապետին չեն հասցնի։ Այնպես որ, միակ տարբերակն անցնցում իշխանափոխությունն է։ Մենք պատրաստ ենք համագործակցել այդ հարցով և դառնալ այդ համախմբման մասերից մեկը՝ և՛ որպես «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ եմ սա ասում, և՛ որպես Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ։
Կոնսենսուսը հենց նշանակում է, որ բոլորի համար ընդունելի տարբերակ պետք է լինի, իսկ որպես առաջին քայլ՝ ժողովրդի աջակցությամբ և ոչիշխանական ողջ քաղաքական սպեկտորի ճնշմամբ՝ իշխանափոխությունն է՝ առաջին հերթին վարչապետի հրաժարականը և ազգային համաձայնության կառավարության ստեղծումը։ Այս դեպքում, համոզված եմ, Սերժ Սարգսյանը պիտի որ գիտակցի՝ կան տարբեր նախադեպեր, վերջինը Յանուկովիչի նախադեպն էր, և սա այն դեպքում, երբ Յանուկովիչն ընտրությունների իմաստով լեգիտիմ էր, իսկ Սերժ Սարգսյանն այդ լեգիտիմությունն էլ չունի։
–Եթե ընդհանրացնենք, ոչիշխանական 4 ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո ինչպիսի՞ զարգացումներ եք տեսնում։
–Եթե այդ ուժերը, ողջ ոչիշխանական ուժերի սպեկտորը ժողովրդին փողոց հանեն, համոզված եմ՝ դա հաջողությամբ կպսակվի, և այդ դեպքում ՀՀԿ–ի մեծամասնություն լինելու թվաբանությունն էլ չի գործի։ Այն մարդիկ, ովքեր ասում են՝ ավելի՛ն ուզենք, պետք է հասկանան, որ նախ պետք է հասնել կառավարության հրաժարականին։ Բայց մենք տեսնում ենք, որ շատերը ավելի շատ փորձում են խանգարել և վարկաբեկել ոչիշխանական 4 ուժերի համախմբմանը։ Իշխանությունները սթրեսի մեջ են ընկնում, երբ տեսնում են, որ այդ ուժերը համագործակցում են, նրանց սկսում է աջակցել հասարարական սեկտորը, և ամեն ինչ անում են սեպ խրելու համար հասարակական և քաղաքական ուժերի միջև։ Բայց միևնույն է, դա իշխանությանը չի հաջողվելու, և, համոզված եմ, որ համախմբումը լինելու է։ Հասարակական սեկտորը նույնպես պետք է հասկանա, որ յուրաքանչյուր հարց միմիայն քաղաքական լուծում ունի՝ լինի կուտակայինը, բնապահպանականը, թե մեկ այլ։ Այդ հարցերն այս իշխանությունների առկայության պարագայում չե՛ն լուծվի։ Հետևաբար, ովքեր անկեղծորեն ուզում են, որ այս իշխանությունները հեռանան, նախ պետք է փորձեն չվարկաբեկել 4 ոչիշխանական ուժերի համախմբումը։
«Ինչպես ոսկե զուգարանակոնքը չհասցրեցին հետները տանել, այնպես էլ ոսկե խաղաքարերով շախմատը չեն հասցնի»
Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Հարությունյանի հետ
–ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունները բարձրացնելու են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց այս որոշումը։
–Շատ ողջունելի է, քանի որ դա անցնցում իշխանափոխության առաջին քայլն է։ Պետք է հասկանալ, որ Հայաստանը ցնցումներին դիմակայելու ռեսուրս չունի։ Ի դեպ, Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ ինչպես ոսկե զուգարանակոնքը չհասցրեցին հետները տանել, այնպես էլ ոսկե խաղաքարերով շախմատը կամ վերջնականապես կապտած վարչապետին չեն հասցնի։ Այնպես որ, միակ տարբերակն անցնցում իշխանափոխությունն է։ Մենք պատրաստ ենք համագործակցել այդ հարցով և դառնալ այդ համախմբման մասերից մեկը՝ և՛ որպես «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ եմ սա ասում, և՛ որպես Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ։
Կոնսենսուսը հենց նշանակում է, որ բոլորի համար ընդունելի տարբերակ պետք է լինի, իսկ որպես առաջին քայլ՝ ժողովրդի աջակցությամբ և ոչիշխանական ողջ քաղաքական սպեկտորի ճնշմամբ՝ իշխանափոխությունն է՝ առաջին հերթին վարչապետի հրաժարականը և ազգային համաձայնության կառավարության ստեղծումը։ Այս դեպքում, համոզված եմ, Սերժ Սարգսյանը պիտի որ գիտակցի՝ կան տարբեր նախադեպեր, վերջինը Յանուկովիչի նախադեպն էր, և սա այն դեպքում, երբ Յանուկովիչն ընտրությունների իմաստով լեգիտիմ էր, իսկ Սերժ Սարգսյանն այդ լեգիտիմությունն էլ չունի։
–Եթե ընդհանրացնենք, ոչիշխանական 4 ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո ինչպիսի՞ զարգացումներ եք տեսնում։
–Եթե այդ ուժերը, ողջ ոչիշխանական ուժերի սպեկտորը ժողովրդին փողոց հանեն, համոզված եմ՝ դա հաջողությամբ կպսակվի, և այդ դեպքում ՀՀԿ–ի մեծամասնություն լինելու թվաբանությունն էլ չի գործի։ Այն մարդիկ, ովքեր ասում են՝ ավելի՛ն ուզենք, պետք է հասկանան, որ նախ պետք է հասնել կառավարության հրաժարականին։ Բայց մենք տեսնում ենք, որ շատերը ավելի շատ փորձում են խանգարել և վարկաբեկել ոչիշխանական 4 ուժերի համախմբմանը։ Իշխանությունները սթրեսի մեջ են ընկնում, երբ տեսնում են, որ այդ ուժերը համագործակցում են, նրանց սկսում է աջակցել հասարարական սեկտորը, և ամեն ինչ անում են սեպ խրելու համար հասարակական և քաղաքական ուժերի միջև։ Բայց միևնույն է, դա իշխանությանը չի հաջողվելու, և, համոզված եմ, որ համախմբումը լինելու է։ Հասարակական սեկտորը նույնպես պետք է հասկանա, որ յուրաքանչյուր հարց միմիայն քաղաքական լուծում ունի՝ լինի կուտակայինը, բնապահպանականը, թե մեկ այլ։ Այդ հարցերն այս իշխանությունների առկայության պարագայում չե՛ն լուծվի։ Հետևաբար, ովքեր անկեղծորեն ուզում են, որ այս իշխանությունները հեռանան, նախ պետք է փորձեն չվարկաբեկել 4 ոչիշխանական ուժերի համախմբումը։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը