Լրահոս

25.11.2010 17:18


Ռազմական միջադեպից հետո Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Ռազմական միջադեպից հետո Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Ինչպես տեղեկացնում է «Agence France-Presse» գործակալությունը, նոյեմբերի 25-ին Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Տխե Ենը (Ким Тхэ Ен) հրաժարական է տվել։

Ըստ գործակալության՝ Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակն (Ли Мен Бак) արդեն ընդունել է այդ դիմումը։

Հարավային Կորեայի իշխող կուսակցության ներկայացուցիչներն ավելի վաղ պահանջել էին, որ և՛ պաշտպանության նախարարը, և՛ այլ բարձրաստիճան զինվորականներ հրաժարական տան՝ կապված նոյեմբերի 23-ին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կողմից Եփհենդո կղզին ռմբակոծելու միջադեպի հետ։

Հիշեցնենք, որ այդ ռազմական միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել, և ևս 18-ը վիրավորվել է։

Սեուլն այդ կրակահերթն անվանել էր հյուսիսկորեական սադրանք, իսկ Հյուսիսային Կորեան էլ իր հերթին հայտարարել էր, թե կրակահերթը պատասխան է եղել  Եփհենդո կղզուց արձակվող կրակոցներին։

 

Այս խորագրի վերջին նյութերը