Լրահոս

24.01.2011 18:11


Ադրբեջանի, Կիպրոսի և Սերբիայի այլատյացության մակարդակի վերաբերյալ զեկույց կհրապարակվի

2011թ-ի հունիսին ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարող Եվրակոմիտեն (ECRI) կհրապարակի իր զեկույցները Ադրբեջանի Կիպրոսի ու Սերբիայի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Եվրախորհրդի պաշտոնական կայքը՝ Կոմիտեն բաղկացած է անդամներից, ովքեր նշանակվում են կառավարությունների կողմից: ECRI-ի անդամները գործում են անկախ։

Ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարող Եվրակոմիտեն ստեղծվել է Եվրախորհրդի կառավարությունների ու երկրների ղեկավարների առաջին հանդիպման ընթացքում ընդունված որոշման ժամանակ 1993թ-ին: Հետագայում այն քաղաքական աջակցություն է ստացել բարձր մակարդակով կայացած երկրորդ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ստրասբուրգում 1997թ.-ին։ 2002թ. հունիսի 13-ին Եվրախորհրդի Նախարարների Կոմիտեն ընդունեց Կոմիտեի նոր կանոնադրությունը, որտեղ համաեվրոպական մակարդակով ամրագրվեց նրա հատուկ նշանակությունը որպես անկախ մարմին, որի հիմնական նպատակը ռասիզմի ու ռասայական խտրականության դեմ պայքարի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության դիտարկումներ անցկացնելու անհրաժեշտությունն է։

Այս խորագրի վերջին նյութերը