Աշխարհ

21.03.2014 14:03


ԵՄ–ն Ուկրաինայի հետ ստորագրել է ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը

ԵՄ–ն Ուկրաինայի հետ ստորագրել է ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը

«Ինտերֆաքս-Ուկրաինայի» փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում կայացել է Եվրամիություն-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման արարողությունը։

Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրամիության 28 երկրների ու կառավարությունների առաջնորդներ:

Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական դրույթները ստորագրելու համար լիազորվել էր երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետը հայտարարել էր, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ տնտեսական հատվածը պատրաստ կլինի ստորագրել մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրություններից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը