Աշխարհ

21.03.2014 10:42


Ավստրիայի կանցլերն առաջարկել է ՌԴ–ի և Եվրոպայի միջև «կամուրջի» կարգավիճակ տալ Ուկրաինային

Ավստրիայի կանցլերն առաջարկել է ՌԴ–ի և Եվրոպայի միջև «կամուրջի» կարգավիճակ տալ Ուկրաինային

Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանի կարծիքով՝ Ուկրաինան պետք է դաշնային հանրապետություն դառնա՝ ռազմաքաղաքական չեզոք կարգավիճակով։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է «Курир» թերթին տված հարցազրույցում։

Ֆայմանի խոսքերով՝ չեզոք կարգավիճակի ամրագրումը եվրոպական փափուկ ուժի հաղթանակը կլինի։ Համապատասխան առաջարկը նա ներկայացրել է իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպմանը։

Ուկրաինայի ապագա կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների հարթակ էլ Ֆայմանն առաջարկում է դարձնել Ավստրիան, որը 1955թ.–ից չեզոքություն է պահպանում։

«Ուկրաինան պետք է «կամուրջ» դառնա Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի միջև և հավասարակշռություն գտնի ԵՄ–ի հետ մերձեցման ու Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման միջև»,–ասել է Ավստրիայի կանցլերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը