Լրահոս

19.03.2014 12:47


«Դ!ԵՄ ԵՄ»–ի անդամներ. «Ամսի 22–ին թող իրանք գան օպերայի հրապարակ, կերկխոսենք»

«Դ!ԵՄ ԵՄ»–ի անդամներ. «Ամսի 22–ին թող իրանք գան օպերայի հրապարակ, կերկխոսենք»

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարի» ֆեյսբուքյան խմբում օգտատերերն արդեն իսկ արձագանքել են «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ երկխոսելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերին։

Ներկայացնում ենք նրանց գրառումներից մի քանիսը.

Tigran Gevorgyan. «Ժող ջան, սրանց ապուշ հայտարարությունները մի՛ տարածեք, էլի։ Իրանց ջոկելով՝ ուզում են ուզում են մեր բողոքի ակցիայի մեծ թափը կոտրել։ ՉԻ՛ ՍՏԱՑՎԵԼՈՒ։ Թող իմանան ու ԼԱՎ հիշեն, որ այլևս Մենք ենք Որոշողը ու Պահանջողը։ Իրար մեջ թող գնան՝ ինչքան ուզում են՝ երկխոսեն»։

Vruyr Ordoyan. «Արդեն ճաք ա տալիս»։

Tigran Gevorgyan. «Տո սրանք վաղուց են ճաք տվել, ուղղակի լուրերով չեն ասում։ Էս քայլով Տ. Սարգսյանը ցույց տվեց, թե ինչքան են տակներն արել, նույնիսկ հոտ ա գալիս արդեն»։

Tiko Harutyunyan. «Ասեք՝ արդեն ուշ ա, եկող չկա, թե՞ մտածում եք՝ նման առաջարկով ամսի 22–ը պիտի մեղմեք։ ՉԻ՛ ՍՏԱՑՎԻ»։

Анна Заргарян. «Ամեն ինչի գնում են, որ 22–ը տապալեն»։

Artak Darbinyan. «Մի քանի ամիս առաջվա մեր ուղարկած նամակը ոնց որ թե նո՞ր ա կարդացել»։

Vahan Hovhannisyan. «Ուշ ա արդեն (անեկդոտի նման՝ արդեն թքել ենք վրեն)»։

Vahram Aharonyan. «Չի կարող տապալվել ոչ մի բան, քանի դեռ մենք հստակ գիտենք՝ ինչ ենք ուզում ու կամք ունենք դրան հասնելու համար։ Շարունակում ենք մեր գործը, ժողովո՛ւրդ, նույն ոգով: Չնայած, ես կասեի՝ ավելի բազմապատկված ոգով ու կամքով»:

David Musakhanyan. «Ամսի 22–ին թող իրանք գան օպերայի հրապարակ, կերկխոսենք»։

7or.am

Լուսանկարը՝ Տիկո Հարությունյանի

Այս խորագրի վերջին նյութերը