Լրահոս

14.08.2009 16:21


Սերժ Սարգսյանը պետք է սկսի վարչապետից

Սերժ Սարգսյանը պետք է սկսի վարչապետից

Օրերս մամուլի ասուլիսի ժամանակ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը նշել էր, որ նախագահ Սերժ Սարգսյանն աշնանը կադրային լուրջ փոփոխություններ է իրականացնելու։ «Այդ փոփոխությունների վերաբերյալ Դուք ունե՞ք հավաստի տեղեկություններ, թե՞ դրանք ուղղակի ենթադրութուններ են» «7օր»-ի հարցին Հայկ Բաբուխանյանը պատասխանել է, որ իրեն այդ մասին ոչ ոք չի տեղեկացրել, սակայն 20 տարվա փորձառությունը հուշում է, որ կադրային փոփոխություններ լինելու են, և ինքը տեսնելով այդ փոփոխությունների անհրաժեշտությունը՝ կոչ է անում նախագահին իրականացնել դրանք։

-Առաջին հերթին ես ի նկատի ունեմ վարչապետին և, ընդհանրապես, կառավարությանը,- ասել է Հայկ Բաբուխանյանը։

Նա նաև նշել է, որ աշնանը քաղաքական ուժերի վերաձևավորումը լինելու է հետևյալ կերպ.

-Հայ ազգային կոնգրեսը գնալով խայտառակ է լինելու։ Այն ուժերը, որոնք կանգնած են քաղաքական ղեկի մոտ, կարծում եմ՝ լուրջ խնդիրներ ունեն ապացուցելու, որ իրենք երկիրը կարող են տանել ճիշտ ճանապարհով։ Առայժմ ես դա չեմ տեսնում. իրենց ստեղծած կառավարությունը խայտառակություն է։ Այն ուժերը, որոնք ոչ այստեղ են, ոչ այնտեղ՝ մեջտեղում են, ակտիվանալու են և ավելի մեծ դերակատարություն են ունենալու քաղաքական դաշտում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը