Աշխարհ

19.03.2014 10:32


ՆԱՏՕ–ն Ուկրաինայի պաշտպանության համար զորքեր չի մտցնելու, անգամ նրա խնդրանքի դեպքում

ՆԱՏՕ–ն Ուկրաինայի պաշտպանության համար զորքեր չի մտցնելու, անգամ նրա խնդրանքի դեպքում

Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է Ուկրաինայի անկախությանը, բայց չի պատրաստվում զորք մտցնել Ուկրաինա անգամ ուկրաինական իշխանությունների հայցով։ ՆԱՏՕ–ն պնդում է Ուկրաինայի ոչ ռազմականացված խնդրի լուծումը։ Այս մասին հայտնել են ՆԱՏՕ–ի մամուլի ծառայությունում։

«Դաշինքը հստակ հասկացրել է, որ ներկայիս ճգնաժամը չպետք է կարգավորվի ռազմական ճանապարհով։ ՆԱՏՕ–ն մտադրություն չունի զորքեր ուղղել Ուկրաինա։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին հարգել իր միջազգային պարտականությունները, վերադառնալ երկխոսության ճանապարհին և գտնել խաղաղ քաղաքական լուծում, ներառյալ այն, որ պետք է անմիջական երկխոսություն վարել Ուկրաինայի իշխանության հետ»,–հաղորդել են ՆԱՏՕ–ի մամուլի ծառայությունում։ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ղրիմի անեքսիան ՄԱԿ–ի կանոնակարգի խախտում է։

Տեղեկացնում է «uapress.info»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը