Աշխարհ

18.03.2014 12:46


Մերձդնեստրն ուզում է մտնել Ռուսաստանի կազմ

Մերձդնեստրն ուզում է մտնել Ռուսաստանի կազմ

Մերձդնեստրի խորհրդարանի խոսնակ Միխայիլ Բուռլան երկրի Գերագույն խորհրդի անունից խնդրանքով դիմել է Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին ՌԴ–ին չճանաչվաճ Մերձդնեստրի հանրապետությունը միացնելու հարցով։

Ինչպես հայտնում է «Վեդոմոստի» թերթը, դիմումն ընդունվել է որպես արձագանք «Սպրավեդլիվայա Ռոսսիա» խմբակցության օրինագծին՝ ՌԴ–ին նոր տարածքներ միացնելու կարգի վերավերյալ, որը թույլ է տալիս Ռուսաստանի կազմ ընդգրկել արտերկրյա պետությունների մաս կազմող տարածքները՝ առանց վերջիններիս թույլտվության, այնտեղ «արդյունավետ լեգիտիմ իշխանության» բացակայության դեպքում, հանրաքվեի արդյունքների կամ նրանց իշխանությունների դիմումի հիման վրա։

Դիմումում ասվում է, որ Մերձդնեստրի վիճակը կարող է վատթարանալ, եթե Մոլդովան, որը ստորագրել է ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիր, ներմուծի տնտեսական սահմանափակող միջոցներ։

Բուռլան հիշեցրել է, որ 2006–ին Մերձդնեստրի՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեին կողմ է քվեարկել 97,2% ընտրող։

Մերձդնեստրում պետական լեզուն ռուսերենն է, այնտեղ բնակվում է 200 հազար Ռուսաստանի քաղաքացի։

Տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը