Լրահոս

17.03.2014 17:00


Ռուսաստանի ԱԳՆ–ն նշել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման նախապայմանները

Ռուսաստանի ԱԳՆ–ն  նշել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման նախապայմանները

Ուկրաինական ճգնաժամը կարգավորելու նպատակով Մոսկվան արտասահմանյան գործընկերների հետ պատրաստ է առանց հապաղելու անցնել բազմակողմանի մեխանիզմներ մշակելուն։ Այս մասին այսօր տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ–ն։

Ռուսական ԱԳՆ–ն առաջարկել է ԱՄՆ–ի և ԵՄ–ի հետ ձևավորել Ուկրաինայի համար աջակցության խումբ, որի կազմում կլինեն ուկրաինական բոլոր քաղաքական ուժերը, ՄԱԿ ԱԽ բանաձևում ամրագրել Ուկրաինայի ռազմաքաղաքական չեզոքության կարգավիճակը, Ուկրաինայի Գերագույն ռադան պետք է անհապաղ սահմանադրական ժողով հրավիրի նոր դաշնային սահմանադրություն մշակելու համար, ռուսերենն Ուկրաինայում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ պետք է ունենա։

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը