Աշխարհ

17.03.2014 09:50


ԱՄՆ–ը շարունակում է պնդել, որ Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական էր

ԱՄՆ–ը շարունակում է պնդել, որ Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական էր

Ղրիմում Ռուսաստանին միանալու համրաքվեի 3/4 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկից ստացված տվյալների համաձայն՝ մասնակիցների 95,7 տոկոսը կողմ է քվեարկել Ուկրաինայի կազմից դուրս գալուն։ gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հաստատել է հանրաքվեի անցկացման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ղրիմում հանրաքվե է անցկացվել Ուկրաինայից անկախանալու և ՌԴ-ին միանալու հարցի վերաբերյալ։

Պաշտոնական Վաշինգտոնն արդեն արձագանքել է Ղրիմում անցկացված հանրաքվեին՝ հրաժարվելով ճանաչել դրա արդյունքները։ ԱՄՆ–ը շարունակում է պնդել, որ Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական էր։ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ ասված է. «ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները, որն անց է կացվել ռուսական զինված ուժերի ներխուժման սպառնալիքի ներքո»:

Եվրամիության ներկայացուցիչները մարտի 16-ին նույնպես հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեն:

Այս խորագրի վերջին նյութերը