Լրահոս

24.01.2011 17:36


Ժողովրդավարության զարգացման համար ԱՄՆ-ը Հայաստանին 45,2 մլն դոլար կտրամադրի

2011թ. ժողովրդավարության զարգացման նպատակով ԱՄՆ-ը Հայաստանին 45,2 մլն ամերիկյան դոլար կտրամադրի։

Ինչպես հայտնում է ամերիկյան «Foreignassistance.gov»-ը, տվյալ գումարը տրամադրվելու է 6 հիմնական ուղղությունների համար՝ «խաղաղության և կայունության ապահովում» ՝ 9,4 մլն, «ժողովրդավարության, մարդու իրավունքների և  կառավարման զարգացում» ՝ 13,2 մլն, «առողջապահություն»՝ 5,9 մլն, « կրթություն և սոցալական ծրագրեր»՝ 1,9 մլն, «տնտեսական զարգացում»՝ 13,4 մլն, «մարդասիրական ծրագրեր»՝ 1,6 մլն։

Բացի այդ, 2011թ. ԱՄՆ-ից գումար են ստանալու Վրաստանը՝  90,1 մլն ամերիկյան դոլար, Ադրբեջանը՝ 29,2 մլն, Ռուսաստանը՝ 68,7 մլն և Թուրքիան՝ 5,9 մլն։

Այս խորագրի վերջին նյութերը