- Մենք հայտարարել ենք, ու ոչ մեկ անգամ, որ կողմնակից ենք ամբողջական իշխանափոխության: Իսկ ամբողջական իշխանափոխությունը ոչ միայն վարչախմբի ամբողջական հեռացումն է, այլեւ` համակարգի այնպիսի փոփոխությունը, որ նոր եկածը նույնը չլինի:
- Մեր մոտեցումները հիմնված են հետեւյալ պարզ տրամաբանության վրա` եթե մենք չենք համաձայնվում մեծ օրակարգով, դա չպետք է խանգարի կոնկրետ քայլերով առաջ գնալուն, ինչը եւ տեղի է ունենում: Սա, կարծում եմ, առավել քան կարեւոր է, քան շատերին թվում է: Պետք չէ լավից ավելի լավը փնտրել ու ընթացքում սխալներ գործել: Համագործակցության առումով՝ ինչ տեղի է ունեցել մինչեւ հիմա, մենք պետք է պահենք ու փայփայենք: Իսկ տարաձայնությունները, բնական է, կան. ի վերջո, տարբեր ուժեր ենք: Այս տրամաբանությունն ունենալով՝ մեզ հաջողվել է իրար հետ քայլ առ քայլ առաջ գնալ, եւ նույնը տեղի է ունենալու ապագայում:
- Եթե հասարակության 80 տոկոսը դեմ է, ապա դեմ լինելով՝ հասարակությունը կարող է միավորվել: Եթե իշխանություններն ընդունում են, որ դեմ է հասարակության 80 տոկոսը, նշանակում է՝ իրականում ավելի շատ մարդ է դեմ: Սա խոսում է այն մասին, որ բավական մոտ ենք կոնսենսուս -1 իրավիճակին: Հենց այս իմաստով ենք ասում, որ մեր համախմբումը դառնալու է ավելի լիարժեք, քանի դեռ իշխանությունները շարժվում են իրենց այն տրամաբանությամբ, որ «մենք ճիշտ ենք, թեկուզ դեմ է հասարակությունը, բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով»: Մոտեցում, որը ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունի:
- Պարոն Ռուստամյան, չորս ուժերի համախմբման համատեքստում խոսվում է Հայաստանում անցնցում, անարյուն, թավշյա հեղափոխություն իրականացնելու մասին:
- Հասարակության համախմբումը որքան մեծ լինի, այնքան չեզոքացնում է արյունահեղությունների, առճակատումների վտանգները: Իսկապես, ամուր կանգնած, համախմբված հասարակության դեմ իշխանությունները տասն անգամ չափում են, նոր կտրում: Այս դեպքում` տասն անգամ չափում են, մեկ` կրակում: Այնպես որ, ես վստահ եմ` այս համախմբումը կնպաստի, որ չավարտված պատերազմի մեջ գտնվող երկիրը կարողանա իրավիճակ փոխել՝ առանց վնասելու:
- Կոնգրեսի ձեր գործընկեր կուսակցականները հավանական համարում են նաեւ այդ թավշյահեղափոխության ճանապարհին թեւեր պոկել ՀՀԿ-ից: Կհաջողվի՞ արդյոք այդ քայլը:
- Մենք այսօր խնդիր ունենք փոխել երկրում ստղծված իրավիճակը, եւ այն ուժերը, որոնք կընդունեն առաջարկվող մոտեցումները, կհամախմբվեն, ապա փոփոխությունները կլինեն ավելի արագ, ավելի հաշտ ու խաղաղ: Ես վստահ եմ, որ առողջ մտածողներ կան ամենուր, այդ թվում` իշխանության մեջ: Դա միշտ է եղել: Լուրջ, խորքային փոփոխություններն իրենց մեջ ներգրավել են բազմաթիվ շերտեր, այդ թվում` եղել են իշխանության մեջ գտնվող մարդիկ: Մենք այսօր պետք է գիտակցության աստիճանը բարձրացնենք այն մակարդակի, որ համախմբումը լինի գիտակցված, նպատակային:
- Խորհրդարանում ոչ իշխանական ուժերը չունեն քվորում ապահովելու համար անհրաժեշտ 66 ձայնը: Հավանական համարո՞ւմ եք, որ ընդդիմությանը կհաջողվի այս խորհրդարանում գիտակցության փոփոխություն անել:
- Այս ԱԺ-ում տեսնում ենք արդեն, որ իշխանությունները միատարր չեն քվեարկում: Հանեք վերջին քվեարկությունները, եւ կտեսնեք, որ ընդդիմության բերած նախագծերին եթե ոչ «կողմ», ապա ի նպաստ դիրքորոշում են ունեցել նաեւ մեծամասնության ներկայացուցիչներից ոմանք:
Արմեն Ռուստամյան. «Եթե մենք չենք համաձայնվում մեծ օրակարգով, դա չպետք է խանգարի կոնկրետ քայլերով առաջ գնալուն»
iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը
–Պարո՛ն Ռուստամյան, ինքներդ գո՞հ եք խորհրդարանական չորս ուժերի համագործակցությունից:
- Այո, իհարկե, գոհ եմ: Եթե գոհ չլինեի, ի՞նչ գործ ունեի այնտեղ:
- Եվ, Ձեր կարծիքով, ի՞նչ հեռանկար կունենա այդ համագործակցությունը:
- Քայլ-քայլ առաջ գնալով` մենք կհասնենք մեր բոլոր հիմնարար խնդիրների լուծմանը:
- Այսինքն` նաեւ համաձա՞յն եք պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:
- Մենք հայտարարել ենք, ու ոչ մեկ անգամ, որ կողմնակից ենք ամբողջական իշխանափոխության: Իսկ ամբողջական իշխանափոխությունը ոչ միայն վարչախմբի ամբողջական հեռացումն է, այլեւ` համակարգի այնպիսի փոփոխությունը, որ նոր եկածը նույնը չլինի:
- Սակայն չորս ուժերի մեջ նաեւ որոշակի անհամաձայնություններ կան. արդյո՞ք այդ անհամաձայնությունները չեն խանգարի հետագա համագործակցությանը:
- Մեր մոտեցումները հիմնված են հետեւյալ պարզ տրամաբանության վրա` եթե մենք չենք համաձայնվում մեծ օրակարգով, դա չպետք է խանգարի կոնկրետ քայլերով առաջ գնալուն, ինչը եւ տեղի է ունենում: Սա, կարծում եմ, առավել քան կարեւոր է, քան շատերին թվում է: Պետք չէ լավից ավելի լավը փնտրել ու ընթացքում սխալներ գործել: Համագործակցության առումով՝ ինչ տեղի է ունեցել մինչեւ հիմա, մենք պետք է պահենք ու փայփայենք: Իսկ տարաձայնությունները, բնական է, կան. ի վերջո, տարբեր ուժեր ենք: Այս տրամաբանությունն ունենալով՝ մեզ հաջողվել է իրար հետ քայլ առ քայլ առաջ գնալ, եւ նույնը տեղի է ունենալու ապագայում:
- Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հասարակության 80 տոկոսը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգին, բացի այդ, նա դժգոհել էր, որ խորհրդարանական չորս ուժերը, մամուլը, ոչ խորհրդարանական ուժեր եւ այլն՝ իշխանության վրա ամեն օր ցեխ են շպրտում: Կարելի՞ է ենթադրել, որ քաղաքական դաշտում ձեւավորվել է կոնսենսուս «մինուս» 1 սկզբունքը: Ձեր կարծիքով, այս իրավիճակը կարո՞ղ է արդյոք իշխանությունների համար անցանկալի արդյունքների հանգեցնել:
- Եթե հասարակության 80 տոկոսը դեմ է, ապա դեմ լինելով՝ հասարակությունը կարող է միավորվել: Եթե իշխանություններն ընդունում են, որ դեմ է հասարակության 80 տոկոսը, նշանակում է՝ իրականում ավելի շատ մարդ է դեմ: Սա խոսում է այն մասին, որ բավական մոտ ենք կոնսենսուս -1 իրավիճակին: Հենց այս իմաստով ենք ասում, որ մեր համախմբումը դառնալու է ավելի լիարժեք, քանի դեռ իշխանությունները շարժվում են իրենց այն տրամաբանությամբ, որ «մենք ճիշտ ենք, թեկուզ դեմ է հասարակությունը, բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով»: Մոտեցում, որը ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունի:
- Պարոն Ռուստամյան, չորս ուժերի համախմբման համատեքստում խոսվում է Հայաստանում անցնցում, անարյուն, թավշյա հեղափոխություն իրականացնելու մասին:
- Հասարակության համախմբումը որքան մեծ լինի, այնքան չեզոքացնում է արյունահեղությունների, առճակատումների վտանգները: Իսկապես, ամուր կանգնած, համախմբված հասարակության դեմ իշխանությունները տասն անգամ չափում են, նոր կտրում: Այս դեպքում` տասն անգամ չափում են, մեկ` կրակում: Այնպես որ, ես վստահ եմ` այս համախմբումը կնպաստի, որ չավարտված պատերազմի մեջ գտնվող երկիրը կարողանա իրավիճակ փոխել՝ առանց վնասելու:
- Կոնգրեսի ձեր գործընկեր կուսակցականները հավանական համարում են նաեւ այդ թավշյա հեղափոխության ճանապարհին թեւեր պոկել ՀՀԿ-ից: Կհաջողվի՞ արդյոք այդ քայլը:
- Մենք այսօր խնդիր ունենք փոխել երկրում ստղծված իրավիճակը, եւ այն ուժերը, որոնք կընդունեն առաջարկվող մոտեցումները, կհամախմբվեն, ապա փոփոխությունները կլինեն ավելի արագ, ավելի հաշտ ու խաղաղ: Ես վստահ եմ, որ առողջ մտածողներ կան ամենուր, այդ թվում` իշխանության մեջ: Դա միշտ է եղել: Լուրջ, խորքային փոփոխություններն իրենց մեջ ներգրավել են բազմաթիվ շերտեր, այդ թվում` եղել են իշխանության մեջ գտնվող մարդիկ: Մենք այսօր պետք է գիտակցության աստիճանը բարձրացնենք այն մակարդակի, որ համախմբումը լինի գիտակցված, նպատակային:
- Խորհրդարանում ոչ իշխանական ուժերը չունեն քվորում ապահովելու համար անհրաժեշտ 66 ձայնը: Հավանական համարո՞ւմ եք, որ ընդդիմությանը կհաջողվի այս խորհրդարանում գիտակցության փոփոխություն անել:
- Այս ԱԺ-ում տեսնում ենք արդեն, որ իշխանությունները միատարր չեն քվեարկում: Հանեք վերջին քվեարկությունները, եւ կտեսնեք, որ ընդդիմության բերած նախագծերին եթե ոչ «կողմ», ապա ի նպաստ դիրքորոշում են ունեցել նաեւ մեծամասնության ներկայացուցիչներից ոմանք:
Արման Գալոյան
Աղբյուրը՝ ilur.am