Մեծ «յոթնյակը» քայլեր կձեռնարկի ՌԴ–ի դեմ Ղրիմն իրեն միացնելու դեպքում
Մեծ «յոթնյակը»՝ աշխարհի յոթ առաջատար տերությունները, Ռուսաստանին նախազգուշացրել է դադարեցնել Ղրիմն իրեն միացնելու ցանկացած փորձ։ Եթե Ռուսաստանը գնա այդ քայլին, իրենք քայլեր կձեռնարկեն «անհատապես և կոլեկտիվ կերպով»:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում ընդունել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին, և ասել՝ եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայի հանդեպ իր ներկա քաղաքականությունը, ապա Մոսկվային «կորուստներ» կպատճառվեն։
G7-ի ղեկավարները հայտարարել են, որ չեն ճանաչի Ղրիմում անցկացվելիք հանրաքվեն Ուկրաինայից անջատվելու և Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ: Հայտարարության տակ ստորագրել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի ղեկավարները և Եվրահանձնաժողովի նախագահը:
Այս մասին փոխանցում է «BBC»-ի ռուսական ծառայությունը: