Աշխարհ

12.03.2014 17:01


Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ–ին, եթե Ղրիմը միանա Ռուսաստանին

Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ–ին, եթե Ղրիմը միանա Ռուսաստանին

Վրաստանը կարող է ՆԱՏՕ–ի անդամակցության գործողությունների ծրագիր ստանա արդեն սեպտեմբերին։ Վերջնական որոշումը կախված կլինի նրանից՝ կմտնի՞ արդյոք Ղրիմը Ռուսաստանի կազմ հանրաքվեի արդյունքում։ Այսպիսի տեղեկություններ է հաղորդում «Կոմմերսանտ» թերթը՝ հղում անելով ՆԱՏՕ—ի գրասենյակին և ԱՄՆ պետքարտուղարությանը։ Թերթի տվյալներով՝ Վրաստանին հնարավոր է՝ գործողությունների ծրագիր տրամադրվի սեպտեմբերին նախատեսված ՆԱՏՕ–ի գագաթաժողովի ընթացքում, եթե Ղրիմը մտնի ՌԴ–ի կազմ։ Խոսքը մի շարք քաղաքական, տնտեսական, ռազմական և իրավական ոլորտների նախապայմանների մասին է, որոնց իրականացումից հետո երկիրն ընդունվում է դաշինք։

Հիշեցնենք, որ անցած տարի ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենը հայտարարել էր, որ Վրաստանը 2015–ին կարող է միանալ միասնական արձագանքման դաշինքին։ Հունվարին էլ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ երկիրը հույս ունի գործողությունների նախագիծ ստանալ ՆԱՏՕ–ի՝ 2014–ին կայանալիք գագաթաժողովին։ Տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը