Չավուշօղլու. «ԵԽԽՎ-ը կլինի ավելի ակտիվ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»
Թուրքական «Aksiyon» հրատարակությանը տված հարցազրույցում Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մովլուդ Չավուշողլուն ասել է.
- Մենք կփորձենք լուծել Եվրախորհրդում առկա խնդիրները, դրա համար ես առաջին հերթին այցելել եմ այնպիսի երկրներ, ինչպիսիք են, օրինակ՝ Ալբանիան և Բոսնիան... Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա այդ հարցի հետ կապված, որպես նոր քայլ, մենք կստեղծենք ենթահանձնաժողով։ Հունվարին այդ հարցը օրակարգի մեջ կմտցնենք։ ԵԽԽՎ նախագահի պաշտոնին անցնելուց հետո ես 5 անգամ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ։ Այդ խնդրի կարգավորման համար մենք ավելի ակտիվ կլինենք։