Լրահոս

24.01.2011 17:21


Իտալիայի արդյունաբերության նախարար. ««Հարավային հոսքը» և «Nabucco»-ն անհամատեղելի են»

-Դեպի Եվրոպա ծրագրվող գազատարները, հավանաբար, անհամատեղելի են,-կարծում է Իտալիայի արդյունաբերության նախարար Պաոլո Ռոմանին։

Ինչպես հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները, Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան մոտ ամիսներին քննարկելու են նոր ծրագրեր, այդ թվում նաև Եվրամիության աջակցությունը ստացած «Nabucco» գազատարի, ռուսական «Հարավային հոսքի» և Թուրքիա-Հունաստան-Իտալիա մայրուղու։

«Հավանաբար այս ծրագրերից ոչ բոլոր են միմյանց հետ համընկնում,-ասել է Ռոմանին։-Նրանք եվրոպական ֆինանսավորում են պահանջում, այդ պատճառով էլ անհրաժեշտ է խոշոր երկրների հստակ համաձայնությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը