Լրահոս

11.03.2014 10:26


«Տիգրան Սարգսյանը յուրաքանչյուր օրվա վերջում նախարարների հետ վիսկի է խմում»

«Տիգրան Սարգսյանը յուրաքանչյուր օրվա վերջում նախարարների հետ վիսկի է խմում»

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով՝ վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանը «օպերատիվ» աշխատանքով է զբաղված։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանը յուրաքանչյուր օրվա վերջում հավաքում է նախարարներին և նրանց հետ քննարկում անցնող օրը և դրա ընթացքում կատարվող իրադարձությունները։ Քննարկումները ավելի տանելի դարձնելու համար վարչապետը նախարարների հետ վիսկի է խմում։ Թե ինչ արդյունավետություն կարող է ունենալ վարչապետ-նախարարներ հավաքը՝ դեռևս պարզ չէ։ Նշենք, որ երկրի տնտեսության մեջ դեռևս որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվում»,– գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը