Լրահոս

11.03.2014 10:01


«Այսօր՝ ժամը 15.00-ին, նախատեսված է ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների հանդիպումը»

«Այսօր՝ ժամը 15.00-ին, նախատեսված է  ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների հանդիպումը»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այսօր՝ ժամը 15.00-ին, նախատեսված է ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների հանդիպումը Երևանի կոնյակի գործարանում գտնվող ԲՀԿ գրասենյակում։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանդիպմանը ներկա կլինեն ՀԱԿ կուսակցությունից Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, իսկ ԲՀԿ-ից կմասնակցեն Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Երեկ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց, որ առաջիկայում հնարավոր է նաև և Տեր-Պետրոսյանի և Գ. Ծառուկյանի առանձին հանդիպումը. «Ուրեմն, որևէ պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա, եթե հանդիպումների արդյունքում խնդիր առաջանա, իհարկե, կլինի, որևէ խուսափելու բան այդտեղ չկա»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը