Լրահոս

10.03.2014 16:13


Ղրիմի իշխանությունը պատրաստ է ընդունել ԵԱՀԿ դիտորդներին, եթե նրանք ունենան մանդատ և հաստատող փաստաթղթեր

Ղրիմի իշխանությունը պատրաստ է ընդունել ԵԱՀԿ դիտորդներին, եթե նրանք ունենան մանդատ և հաստատող փաստաթղթեր

Ղրիմի իշխանությունը պատրաստ է համագործակցել միջազգային դիտորդների, բայց ոչ սադրիչների հետ։ Այս մասին «Ինտերֆաքսին» ասել է ինքնավարության առաջին փոխվարչապետ Ռուսլան Տեմիրգալիևը։

«Մենք բաց ենք միջազգային դիտորդների համար, բայց միայն իսկական դիտորդների, որոնք գալիս են ոչ թե սադրելու, այլ հանրաքվեի մաքրությանը հետևելու։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ առաքելությանը, ապա մենք պատրաստ ենք ընդունելու, եթե նա ունենա համապատասխան մանդատ և հաստատող փաստաթղթեր»,–ասել է նա։ Նրա խոսքերով՝ մարդկանց խումբը, որը ցանկանում էր Ղրիմ մուտք գործել՝ իրեն անվանելով ԵԱՀԿ առաքելություն, մասնավորապես կազմված էր ՆԱՏՕ–ի երկրների ներկայացուցիչներից։ Այնտեղ բացառապես ՆԱՏՕ–ի երկրների ռազմական խորհրդատուներն էին։

«Ռազմական խորհրդատուներ մեզ պետք չեն, բայց մենք պատրաստ ենք ընդունել միջազգային դիտորդների, ովքեր ազնվորեն կկատարեն իրենց աշխատանքը»,–նշել է նա։

Տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը