«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով տնտեսական իրավիճակի մասին՝ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, թե սոցիալական խնդիրները Հայաստանում չափազանց շատ են։
Նա մասնավորապես նշել է, թե գնաճի զսպման այն մոդելը, որ կա Հայաստանում, իրեն չի արդարացնում, և հիմնախնդիրները կապված են ոչ միայն տնտեսության կառուցվածքի և որակական զարգացումների, այլև վարվող պետական քաղաքականության հետ։ Նրա խոսքերով՝ թեև գնաճի զսպման պատասխանատվությունը Սահմանադրությամբ դրված է Կենտրոնական բանկի վրա, սակայն իր այսօրվա գործիքակազմով և որդեգրած քաղաքականությամբ ԿԲ-ն ի վիճակի չէ ամբողջ տնտեսությունում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք գների մակարդակի արդյունավետ կարգավորման կհանգեցնեն։
-Հետևանքն այն է, որ հայտարարվում է տարեկան, օրինակ, թույլատրելի գնաճ մոտ 4 տոկոս, բայց արձանագրում ենք դրա կրկնակի բարձրացում պաշտոնական վիճակագրությամբ,- ընդգծել է Ա. Մինասյանը։
Նա նշել է, որ ԿԲ-ն ու կառավարությունը պետք է ոչ թե փորձեն բարձր գնաճի պատճառները բացատրել, այլ հստակ գործիքակազմ օգտագործել, այնինչ այդ ուղղությամբ որևէ էական քայլ չկա։ ԿԲ-ն, նրա խոսքերով, որևէ հայտարարված ցուցանիշը չապահովելու դեպքում պատասխանատվություն չի կրում։
Ա. Մինասյանը համոզված է, որ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք գործառույթներ՝ ԿԲ-ի գործառույթի տարանջատում, քանի որ ԿԲ-ն այսօր և՛ կարգավորում է ֆինանսական շուկան, և՛ գնաճի զսպման գործառույթ ունի, մինչդեռ այդ երկու խնդիրներն իրար հակադրվում են։ Երկրորդ, նա նշել է շուկաների արհեստականորեն փակված վիճակը, ինչը շտկելու համար պետք է, օրինակ, կոտրել այն մեխանիզմը, որը փակում է մուտքը դեպի տնտեսության ներքին շուկա։ Օրինակ, պետք է վերանայվեն մաքսային կանոնները, և գնագոյացումը այնպիսի հումքային հիմնական ապրանքատեսակների, ինչպիսիք են վառելիքը, ցորենը, բրինձը, շաքարավազը, տեղի ունենա բորսայական մեխանիզմի միջոցով՝ թե՛ ներկրումների, թե՛ տեղական արտադրության պարագայում։ Արմատապես պետք է վերանայվի հարկային համակարգը, քանի որ ցանկացած փուլում ավել ապրանքի արժեքի վրա դրված 20 տոկոս հարկը բերում է ավելի բարձր գնաճի։ Նա նաև առաջարկել է ամբողջությամբ վերանայել քաղաքականությունը ֆինանսական շուկայի նկատմամբ։
Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ գնաճը զսպելու համար հարկավոր է, որ կենսաապահովման նվազագույն զամբյուղի մեջ գտնվող հիմնական ապրանքատեսակների մասով պետական վերահսկողություն լինի թե՛ գների կարգավորման, թե՛ գների թելադրման տեսանկյուից։ Օրինակ հանրային ծառայության առանձին ապրանքատեսակների՝ գազի, էլեկտրաէներգիայի և այլնի գները պետք է սահմանի պետությունը՝ հաշվի առնելով սպառողի վճարունակությունը։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ևս նշել է, թե ոչ ցանկալի գնաճն իրենց համար մտահոգիչ է։ Նա նշել է, որ սխալ է ասել, թե գնաճը զսպելու գործիքակազմը բավարար չէ։ Գների կայունությունը, նրա խոսքերով, կարող է ապահովել միայն տնտեսական քաղաքականությունը։ Տնտեսական զարգացումը, նրա խոսքերով, համալիր մոտեցում է պահանջում, հատկապես՝ հարկային քաղաքականության դաշտում։
Մարդիկ, ըստ Վ. Բոստանջյանի, մեկ բան են ընկալում՝ կարողանո՞ւմ են արժանավայելին մոտ ապրել, թե՞ ոչ, տնտեսվարողները կարողանո՞ւմ են գործել, թե՞ ոչ։
-Եթե հանկարծ այս առումներով մենք ունենք խոցելիություն, ուրեմն ավելորդ է խոսել ցանկացած դրական ցուցանիշի վերաբերյալ։ Այս առումով մենք ակնհայտորեն ունենք խնդիրներ։ Այո՛, Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները մտահոգված են իրենց գործունեության համար այն աստիճանի, որ կարող են դադարեցնել իրենց գործունեությունը, քաղաքացիներն էլ հակված են տեղափոխվել մի այլ տեղ, որտեղ կարելի է ապրել,-ասել է Վարդան Բոստանջյանը և հավելել, թե հանդես է գալիս ոչ թե որպես ընդդիմադիր, այլ որպես ՀՀ քաղաքացի։
Նա կարծիք է հայտնել, թե իշխանությունները ևս հարցը գիտակցում են և կանեն ամեն ինչ, որ այն ապրանքատեսակները, որոնցից օգտվում են լայն զանգվածները, չթանկանան։
Ա. Մինասյանը ևս կարծում է, որ պետությունն ի զօրու է զսպել գնաճը, սակայն դրա համար ցանկություն է անհրաժեշտ։ Այս կապակցությամբ նա նշել է, որ իրենք առաջարկել են հատուկ հանձնաժողով ստեղծել, որտեղ նաև մասնագիտական կազմ կներկայացվի։
Հնարավոր կլինի՞ զսպել գնաճը

7or.am