–Բավականին անկեղծ և համարձակ ելույթ էր։ Անկեղծ էր այն առումով, որ չի թաքցնում, թե ինչպես կարելի է մեր պետության ներկա վիճակը փոխել, և գտնում է, որ գոնե խորհրդարանի կտրվածքով այսօր ոչիշխանական ուժերի համագործակցությունը հիմնական գործոնն է, որի միջոցով պետության մեջ հնարավոր է իսկապես արմատական փոփոխություններ իրականացնել։ 4 ուժերի համախմբման հեղինակային իրավունքը պատկանում է ժողովրդին, և ի՛նքն է ասում, որ դուք պարտավոր եք միավորվել ու միմիայն միավորվելու միջոցով կարող եք պետության ներկա վիճակը փոխել։ Ողջունում եմ, որ ժողովրդի այդ պահանջին դրական են արձագանքում բոլոր քաղաքական ուժերը։ Միայն համախմբման միջոցով է հնարավոր պետության մեջ իրավիճակ փոխել։
–Գագիկ Ծառուկյանի մասին հայտարարությունն անելիս Լևոն Տեր–Պետրոսյանը շատ լավ հասկանում էր, որ մեծ «հարված» է վերցնում իր վրա՝ նկատի ունենալով քաղաքական, առավել ևս՝ լրատվական դաշտի այսօրվա կեցվածքը, ինչը և տեղի ունեցավ։ Բայց ես ողջունում եմ այդ համարձակությունը, որ որպես քաղաքական գործիչ՝ ուշադրություն չդարձրեց այդ «հարվածներին», և ասաց այն, ինչ գտնում է ճի՛շտ։
–Բոլորն էլ հասկանում են, որ ամբողջական իշխանափոխության խնդիր կա այսօր Հայաստանում, բայց Կառավարության հրաժարականի հետ կապված ձևակերպումն ամբողջությամբ չի արտահայտում այն քննարկման բովանդակությունը, որն ընթանում է ոչիշխանական 4 ուժերի միջև։ Այդ քննարկման բովանդակությունը շատ ավելի խորն է, քան ներկայացվում է ընդհանրապես։ Ով տեսնում է, թե ինչ համակարգ է ձևավորվել մեր պետության մեջ, շատ լավ հասկանում է, որ կառավարությունը, այո՛, մեղավոր է, պետք է փոխվի, բայց միայն կառավարության փոփոխությամբ ոչինչ չի փոխվի։ Մենք ավելի շատ կողմնակից ենք, որ ներկայացվի՝ կառավարության փոփոխությանը հասնելու պարագայում ի՞նչ ենք առաջարկում դրա փոխարեն։ Եվ 4 խմբակցություններով դրա վրա աշխատում ենք։ Ի դեպ, իշխանությունների այն հրճվանքը, թե տեսա՞ք՝ չստացվեց 4–ի համագործակցությունը, ուղղակի շահարկում է։ Պարզապես կոտրված տաշտակի առաջ չկանգնելու համար բավականին խորքային քննարկում է ընթանում՝ հասարակությանը ներկայացնելու, թե կառավարության հրաժարական ասելով՝ ի՞նչ այլընտրանք են ներկայացնում, որը համոզիչ կլինի բոլոր նրանց համար, ովքեր իսկապես գտնում են՝ միայն կառավարության փոփոխությամբ հարց չի կարող լուծվել։
–Կառավարության փոփոխությունն ամբողջական իշխանափոխության հանգրվաններից մեկն է, որովհետև հասկանալի է՝ արմատական բարեփոխումն ամբողջական իշխանափոխությամբ պետք է լինի։ Ի դեպ, եթե իշխանությունը ճիշտ գնահատի ստեղծված իրավիճակը, ի՛նքը պետք է նախաձեռնի արմատական փոփոխությունների համար լայն քաղաքական կոնսոլիդացիա, բայց, ցավոք, բոլորը գտնում են, որ հանրապետությունը ծանր վիճակում է, բացի իշխանությունից։ Իշխանությունն այդպես էլ շարունակում է «ապահով Հայաստան» կառուցելու իր ծրագիրը, որն ամեն օր անապահո՛վ Հայաստան է իր հետ բերում։ Այսինքն, ստեղծվել է մի վիճակ, որ երկար սպասել հնարավոր չէ, և եթե իշխանությունը չի գիտակցում, ապա պատասխանատվությունը պետք է իրենց վրա վերցնեն 4 ոչիշխանական ուժերը։ Կարծում եմ՝ արտախորհրդարանական ուժերը և քաղաքացիական հասարակությունը նույնպես կողջունեն և կմիանան։ Շատ բաց, ժողովրդի համար համոզիչ օրակարգով է հանրապետությունում պետք իշխանափոխություն իրականացնել, և ժողովուրդը համոզմունքով պետք է մասնակցի այդ գործընթացին։ Իսկապես, երբեք Հայաստանն այսքան ծանր, անհեռանկար, հիասթափեցնող և արտագաղթող իրավիճակում չի եղել։ Եվ դա շտկելու համար լուրջ գործընթացներ են տեղի ունենում։ Ոչիշխանական ուժերը, կարծում եմ, գիտակցում են ստեղծված իրավիճակը. անկախ շահարկումներից՝ լուրջ աշխատում են այդ ուղղությամբ, և կարծում եմ՝ մենք կունենանք հաջողություն։ Գիտե՞ք՝ ինչն է զավեշտը՝ իշխանությունը, թողած այդ ամբողջ խնդիրների լուծմամբ զբաղվելը, ամեն ինչ անում է, որ թույլ չտա՝ այս համագործակցությունը կայանա։ Բայց կարող եմ ասել՝ նաև լինելով այդ համագործակցության բանակցությունների առաջին շարքերում, 4 ոչիշխանական ուժերն այդ իմունիտետն ունեն՝ հասկանալու, որ լուրջ աշխատանք է տարվում համագործակցությունը չկայանալու ուղղությամբ։ Ունեն նաև դրա դեմ պայքարելու իմունիտետ, և դա խոչընդոտ չի կարող դառնալ հետագա համագործակցության համար։ Գոնե ես այդպես եմ կարծում, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ համագործակցությունը մինչև վերջ կայանա։
–Երևի շատ նորմալ է, որ տարբեր մոտեցումներ կարող են լինել, և չեմ կարծում, որ այդքան սուր պետք է ընկալել։ Ես առավել քան համոզված եմ, որ եթե 4 ոչիշխանական ուժերի առաջին դեմքերը միասին կանգնեն Ազատության հրապարակում՝ անկե՛ղծ և իսկապես թափանցիկ օրակարգով, հստակ «ճանապարհային քարտեզով» ներկայանան հասարակությանը և ասեն՝ մենք ինչ–որ տեղ լինելով տարբեր քաղաքական ուղղվածության ուժեր, բայց նկատի ունենալով Հայաստանի ներկա ծանր իրավիճակը՝ միասին գնում ենք իշխանափոխության, ապա վստա՛հ եղեք, որ 2 ամսում Հայաստանում վիճակն արմատապես կփոխվի։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ դա լինելու է։ Իհարկե, իշխանությունը խնդիր է դրել ամեն ինչ անել, որ դա չկայանա, կարող են նաև միամիտներ լինել, որոնք կուտեն այդ խայծը, բայց, բոլոր դեպքերում, «Ժառանգության» տեսակետը շատ հստա՛կ է՝ մենք կողմ ենք համագործակցությանը, և միայն համագործակցության միջոցով այսօր կարող ենք պետության մեջ վիճակ փոխել։ Ու, իսկապես, պետք է բոլոր քաղաքական ուժերը, իրենց առաջնորդները մի կողմ դնեն ամբիցիաները, սուբյեկտիվ մոտեցումները և հասկանան, որ դա ժողովրդի, հասարակության, բացարձակ մեծամասնության և ժամանակի պահանջն է։ Ես մասնակցում էի ՀԱԿ–ի հանրահավաքին, և ընդգծված ծափողջույնները հնչում էին այն ժամանակ, երբ խոսք էր լինում 4 ուժերի միավորման մասին։
–Կարծում եմ՝ ինչ–որ առումով դա հռետորական հարցադրում էր, և դա ավելի շատ մեսիջ էր ամբողջ գործարար աշխարհին։ Պետք է ասել, որ գործարար աշխարհը նույնպես բավականին տուժում է այս համակարգից. այն «փայ մտնելը», որ կա քաղաքական էլիտայի կողմից, այն խոչընդոտները, որ գործարարին ստիպում են շրջանցել հարկային օրենսդրությունը, եթե չլինեն, վստահ եմ, որ գործարարների համար շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն։
–Թերևս։ Գուցե մի քիչ ավելի բացատրության կարիք կա, որ՝ գործարա՛ր, այսօր այս համակարգում վախվորած և իշխանություններից կառչած մնալը քեզ ապագա չի խոստանում, և մենք գալիս ենք, որպեսզի ստեղծենք այնպիսի համակարգ, որ գործարարը իշխանության պատանդ կամ որևէ մեկից կախված չլինի։ Կարծում եմ՝ գործարարներն իրենք էլ հասկանում են, որ այս համակարգով աշխատելը շատ դժվար է իրենց համար. այս համակարգը նվաստացնում է գործարարին, խլում այն փողը, որը պետք է գնա պետական բյուջե, իսկ այժմ այդ փողը զարտուղի ճանապարհով գնում է նրանց, ովքեր իրենց տանիք են կարգում։
–Եկեք ամեն ինչ չբացենք, ասենք միայն, որ ներկա իրավիճակի տրամաբանական շարունակության մեջ է այդ հարցը։ Կրկնում եմ՝ դա այսօր անհրաժեշտություն է դարձել, և այն պահին, երբ մենք կունենանք գործողությունների փաթեթը, «ճանապարհային քարտեզը», դա, կարծում եմ, տեղի կունենա։ Մենք շատ լուրջ գործընթացի մեջ ենք, և այդ լրջությունը նաև պահանջում է, որ կարողանանք ունենալ բոլոր հարցերի, վաղվա ծրագրի պատասխանները։ Եվ այժմ դրա վրա աշխատում են 4 ոչիշխանական ուժերը։
Ռուբիկ Հակոբյան. ««Ժառանգության» տեսակետը շատ հստա՛կ է՝ մենք կողմ ենք համագործակցությանը»
Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ
–Ինչպե՞ս կգնահատեք մարտի 1–ի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի հնչեցրած ելույթը։
–Բավականին անկեղծ և համարձակ ելույթ էր։ Անկեղծ էր այն առումով, որ չի թաքցնում, թե ինչպես կարելի է մեր պետության ներկա վիճակը փոխել, և գտնում է, որ գոնե խորհրդարանի կտրվածքով այսօր ոչիշխանական ուժերի համագործակցությունը հիմնական գործոնն է, որի միջոցով պետության մեջ հնարավոր է իսկապես արմատական փոփոխություններ իրականացնել։ 4 ուժերի համախմբման հեղինակային իրավունքը պատկանում է ժողովրդին, և ի՛նքն է ասում, որ դուք պարտավոր եք միավորվել ու միմիայն միավորվելու միջոցով կարող եք պետության ներկա վիճակը փոխել։ Ողջունում եմ, որ ժողովրդի այդ պահանջին դրական են արձագանքում բոլոր քաղաքական ուժերը։ Միայն համախմբման միջոցով է հնարավոր պետության մեջ իրավիճակ փոխել։
–Իսկ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը ո՞ր առումով էր համարձակ։
–Գագիկ Ծառուկյանի մասին հայտարարությունն անելիս Լևոն Տեր–Պետրոսյանը շատ լավ հասկանում էր, որ մեծ «հարված» է վերցնում իր վրա՝ նկատի ունենալով քաղաքական, առավել ևս՝ լրատվական դաշտի այսօրվա կեցվածքը, ինչը և տեղի ունեցավ։ Բայց ես ողջունում եմ այդ համարձակությունը, որ որպես քաղաքական գործիչ՝ ուշադրություն չդարձրեց այդ «հարվածներին», և ասաց այն, ինչ գտնում է ճի՛շտ։
–Տեր–Պետրոսյանը նաև խոսեց իշխանափոխությանը հասնելու, այսպես ասած, «փուլային» և «փաթեթային» տարբերակների մասին՝ ընդգծելով, որ ՀԱԿ–ը «փաթեթայինի» կողմնակիցն է, բայց քանի որ մյուս ուժերը կարծես թե հակված են «փուլայինին», ապա հանուն համերաշխության՝ ՀԱԿ–ն իր ողջ կարողությամբ պատրաստ է համագործակցել մյուս ուժերի հետ կառավարության հրաժարականին հասնելու հարցում։ «Ժառանգությունը» բազմիցս նշել է ամբողջական իշխանափոխության անհարժեշտության մասին։ Պատրա՞ստ եք հանուն նույն այդ համերաշխության դո՛ւք էլ համաձայնվել «փուլային» իշխանափոխության տարբերակին։
–Բոլորն էլ հասկանում են, որ ամբողջական իշխանափոխության խնդիր կա այսօր Հայաստանում, բայց Կառավարության հրաժարականի հետ կապված ձևակերպումն ամբողջությամբ չի արտահայտում այն քննարկման բովանդակությունը, որն ընթանում է ոչիշխանական 4 ուժերի միջև։ Այդ քննարկման բովանդակությունը շատ ավելի խորն է, քան ներկայացվում է ընդհանրապես։ Ով տեսնում է, թե ինչ համակարգ է ձևավորվել մեր պետության մեջ, շատ լավ հասկանում է, որ կառավարությունը, այո՛, մեղավոր է, պետք է փոխվի, բայց միայն կառավարության փոփոխությամբ ոչինչ չի փոխվի։ Մենք ավելի շատ կողմնակից ենք, որ ներկայացվի՝ կառավարության փոփոխությանը հասնելու պարագայում ի՞նչ ենք առաջարկում դրա փոխարեն։ Եվ 4 խմբակցություններով դրա վրա աշխատում ենք։ Ի դեպ, իշխանությունների այն հրճվանքը, թե տեսա՞ք՝ չստացվեց 4–ի համագործակցությունը, ուղղակի շահարկում է։ Պարզապես կոտրված տաշտակի առաջ չկանգնելու համար բավականին խորքային քննարկում է ընթանում՝ հասարակությանը ներկայացնելու, թե կառավարության հրաժարական ասելով՝ ի՞նչ այլընտրանք են ներկայացնում, որը համոզիչ կլինի բոլոր նրանց համար, ովքեր իսկապես գտնում են՝ միայն կառավարության փոփոխությամբ հարց չի կարող լուծվել։
–Կառավարության փոփոխությունը չի՞ կարող հանգեցնել ամբողջական իշխանափոխության։
–Կառավարության փոփոխությունն ամբողջական իշխանափոխության հանգրվաններից մեկն է, որովհետև հասկանալի է՝ արմատական բարեփոխումն ամբողջական իշխանափոխությամբ պետք է լինի։ Ի դեպ, եթե իշխանությունը ճիշտ գնահատի ստեղծված իրավիճակը, ի՛նքը պետք է նախաձեռնի արմատական փոփոխությունների համար լայն քաղաքական կոնսոլիդացիա, բայց, ցավոք, բոլորը գտնում են, որ հանրապետությունը ծանր վիճակում է, բացի իշխանությունից։ Իշխանությունն այդպես էլ շարունակում է «ապահով Հայաստան» կառուցելու իր ծրագիրը, որն ամեն օր անապահո՛վ Հայաստան է իր հետ բերում։ Այսինքն, ստեղծվել է մի վիճակ, որ երկար սպասել հնարավոր չէ, և եթե իշխանությունը չի գիտակցում, ապա պատասխանատվությունը պետք է իրենց վրա վերցնեն 4 ոչիշխանական ուժերը։ Կարծում եմ՝ արտախորհրդարանական ուժերը և քաղաքացիական հասարակությունը նույնպես կողջունեն և կմիանան։ Շատ բաց, ժողովրդի համար համոզիչ օրակարգով է հանրապետությունում պետք իշխանափոխություն իրականացնել, և ժողովուրդը համոզմունքով պետք է մասնակցի այդ գործընթացին։ Իսկապես, երբեք Հայաստանն այսքան ծանր, անհեռանկար, հիասթափեցնող և արտագաղթող իրավիճակում չի եղել։ Եվ դա շտկելու համար լուրջ գործընթացներ են տեղի ունենում։ Ոչիշխանական ուժերը, կարծում եմ, գիտակցում են ստեղծված իրավիճակը. անկախ շահարկումներից՝ լուրջ աշխատում են այդ ուղղությամբ, և կարծում եմ՝ մենք կունենանք հաջողություն։ Գիտե՞ք՝ ինչն է զավեշտը՝ իշխանությունը, թողած այդ ամբողջ խնդիրների լուծմամբ զբաղվելը, ամեն ինչ անում է, որ թույլ չտա՝ այս համագործակցությունը կայանա։ Բայց կարող եմ ասել՝ նաև լինելով այդ համագործակցության բանակցությունների առաջին շարքերում, 4 ոչիշխանական ուժերն այդ իմունիտետն ունեն՝ հասկանալու, որ լուրջ աշխատանք է տարվում համագործակցությունը չկայանալու ուղղությամբ։ Ունեն նաև դրա դեմ պայքարելու իմունիտետ, և դա խոչընդոտ չի կարող դառնալ հետագա համագործակցության համար։ Գոնե ես այդպես եմ կարծում, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ համագործակցությունը մինչև վերջ կայանա։
–Իսկ արդյոք հասարակությունն ունի՞ այդ իմունիտետը, որովհետև մարտի 1–ի հանրահավաքից հետո հատկապես իշխանական ԶԼՄ–ն, պատվերով «ստատուսագիրները», ինչպես նաև որոշ անկեղծ և մտագոհ մարդիկ, ինչու ոչ՝ նաև «Ժառանգության» շարքային անդամներից ոմանք, սկսեցին ակտիվորեն քարկոծել ՀԱԿ–ին և ԲՀԿ–ին։ Հասարակությունն ունի՞ իշխանական պառակտումներին չտրվելու իմունիտետը, և այդպիսի քննադատությունները հենց իշխանության ջրաղացին չե՞ն ջուր լցնում։
–Երևի շատ նորմալ է, որ տարբեր մոտեցումներ կարող են լինել, և չեմ կարծում, որ այդքան սուր պետք է ընկալել։ Ես առավել քան համոզված եմ, որ եթե 4 ոչիշխանական ուժերի առաջին դեմքերը միասին կանգնեն Ազատության հրապարակում՝ անկե՛ղծ և իսկապես թափանցիկ օրակարգով, հստակ «ճանապարհային քարտեզով» ներկայանան հասարակությանը և ասեն՝ մենք ինչ–որ տեղ լինելով տարբեր քաղաքական ուղղվածության ուժեր, բայց նկատի ունենալով Հայաստանի ներկա ծանր իրավիճակը՝ միասին գնում ենք իշխանափոխության, ապա վստա՛հ եղեք, որ 2 ամսում Հայաստանում վիճակն արմատապես կփոխվի։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ դա լինելու է։ Իհարկե, իշխանությունը խնդիր է դրել ամեն ինչ անել, որ դա չկայանա, կարող են նաև միամիտներ լինել, որոնք կուտեն այդ խայծը, բայց, բոլոր դեպքերում, «Ժառանգության» տեսակետը շատ հստա՛կ է՝ մենք կողմ ենք համագործակցությանը, և միայն համագործակցության միջոցով այսօր կարող ենք պետության մեջ վիճակ փոխել։ Ու, իսկապես, պետք է բոլոր քաղաքական ուժերը, իրենց առաջնորդները մի կողմ դնեն ամբիցիաները, սուբյեկտիվ մոտեցումները և հասկանան, որ դա ժողովրդի, հասարակության, բացարձակ մեծամասնության և ժամանակի պահանջն է։ Ես մասնակցում էի ՀԱԿ–ի հանրահավաքին, և ընդգծված ծափողջույնները հնչում էին այն ժամանակ, երբ խոսք էր լինում 4 ուժերի միավորման մասին։
–Հենց այդ ամբիցիաները մի կողմ դնելու և, ի վերջո, ամբողջական իշխանափոխության հասնելու համատեքստում ինչպե՞ս եք դիտարկում Ծառուկյանին Իվանիշվիլու հետ համեմատությունը։
–Կարծում եմ՝ ինչ–որ առումով դա հռետորական հարցադրում էր, և դա ավելի շատ մեսիջ էր ամբողջ գործարար աշխարհին։ Պետք է ասել, որ գործարար աշխարհը նույնպես բավականին տուժում է այս համակարգից. այն «փայ մտնելը», որ կա քաղաքական էլիտայի կողմից, այն խոչընդոտները, որ գործարարին ստիպում են շրջանցել հարկային օրենսդրությունը, եթե չլինեն, վստահ եմ, որ գործարարների համար շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն։
–Այսինքն, ակնարկ էր գործարարներին, որպեսզի գան և միանան ժողովրդի պահանջի՞ն։
–Թերևս։ Գուցե մի քիչ ավելի բացատրության կարիք կա, որ՝ գործարա՛ր, այսօր այս համակարգում վախվորած և իշխանություններից կառչած մնալը քեզ ապագա չի խոստանում, և մենք գալիս ենք, որպեսզի ստեղծենք այնպիսի համակարգ, որ գործարարը իշխանության պատանդ կամ որևէ մեկից կախված չլինի։ Կարծում եմ՝ գործարարներն իրենք էլ հասկանում են, որ այս համակարգով աշխատելը շատ դժվար է իրենց համար. այս համակարգը նվաստացնում է գործարարին, խլում այն փողը, որը պետք է գնա պետական բյուջե, իսկ այժմ այդ փողը զարտուղի ճանապարհով գնում է նրանց, ովքեր իրենց տանիք են կարգում։
–Տեր–Պետրոսյանն ասաց նաև, որ հաջորդ հանրահավաքն, ամենայն հավանականությամբ, 4 ոչիշխանական ուժերն են համատեղ հրավիրելու։ Ե՞րբ կլինի։
–Եկեք ամեն ինչ չբացենք, ասենք միայն, որ ներկա իրավիճակի տրամաբանական շարունակության մեջ է այդ հարցը։ Կրկնում եմ՝ դա այսօր անհրաժեշտություն է դարձել, և այն պահին, երբ մենք կունենանք գործողությունների փաթեթը, «ճանապարհային քարտեզը», դա, կարծում եմ, տեղի կունենա։ Մենք շատ լուրջ գործընթացի մեջ ենք, և այդ լրջությունը նաև պահանջում է, որ կարողանանք ունենալ բոլոր հարցերի, վաղվա ծրագրի պատասխանները։ Եվ այժմ դրա վրա աշխատում են 4 ոչիշխանական ուժերը։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը