Չուրկին. «Ռուսաստանն իրավունք ունի Ղրիմում 25 հազար զինվորական տեղակայել»
ՌԴ–ն իրավունք ունի Ղրիմում 25 հազար զինծառայող տեղակայել Սևծովյան նավատորմի պայմանագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ մշտական ներկայացուցիչը ՄԱկ–ում՝ Վիտալի Չուրկինը՝ ի պատասխան ԱԽ–ում այն պնդման, թե թերակղզում տեղակայված են ՌԴ լրացուցիչ զորքեր։ Ավելի վաղ Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը հայտարարել է, որ Ղրիմում տեղակայված են ՍԾՆ–ի պայմանագրով նախատեսվածից էլ ավելի ռուսական ուժեր։ ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովն էլ հայտարարել էր, որ ՌԴ–ն ոչնչով չի սպառնում Ուկրաինային և զբաղվում է ռազմական պատրաստվածությամբ պայմանագրերի շրջանակներում։ Տեղեկացնում է «РИА Новости» –ն։