Լրահոս

04.03.2014 10:26


Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում հրապարակային արդարացրել է բենդերականներին

Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում հրապարակային արդարացրել է բենդերականներին

Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ–ում՝ Յուրի Սերգեևը, երկուշաբթի հրապարակային արդարացրել է ուկրաինական ազգայնականներին՝ հայտարարելով, որ ԽՍՀՄ–ի կողմից նյուրնբերգյան գործին ներկայացված մեղադրանքներն իրենց հասցեին կեղծված էին։

«Ռուսական խորհրդային կողմն այն ժամանակ փորձում էր ճնշում գործադրել արևմտյան դաշնակիցների վրա, որպեսզի նրանք բենդերականներին և մյուսներին մարդասպաններ ճանաչեն։ Ինչո՞ւ նյուրնբերգյան գործընթացում չի ընդունվել դա։ Որովհետև փաստերը կեղծված էին, որովհետև
Խորհրդային Միության դիրքորոշումն այն ժամանակ անարդար էր»,–ասել է դիվանագետը լրագրողներին։ Սերգեևը կոչ է արել չընդհանրացնել Ուկրաինայի արդի պատկերը՝ ներկայացնելով, որ երկրի արևմտյան մասի բոլոր բնակիչներն ազգայնական են և բանդերովցիներ։

«Միլիոն ուկրաինացիներ Արևելքում նորմալ եվրոպական քաղաքացիներ են», – հայտարարել է նա։ Նույնը նա ասել է «Ազատություն» կուսակցության մասին, որը համարվում է ծայրահեղ աջ։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը