Աշխարհ

03.03.2014 10:28


«Ութնյակի» Ռուսաստանի գործընկերները դադարեցնում են իրենց մասնակցությունը Սոչիում կայանալիք գագաթնաժողովին

«Ութնյակի» Ռուսաստանի գործընկերները դադարեցնում են իրենց մասնակցությունը Սոչիում կայանալիք գագաթնաժողովին

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ «Ութնյակի» Ռուսաստանի գործընկերները դադարեցնում են հունիսի 4-5–ը Սոչիում նախատեսված գագաթաժողովին իրենց մասնակցության նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին ասվում է G-8-ի յոթ պետությունների հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Մենք՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ–ի, Ճապոնիայի ղեկավարներս, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները, դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ակնհայտ խախտումը»,–նշվում է հայտարարության մեջ։ Ըստ փաստաթղթի՝ Ռուսաստանը խախտել է ՄԱԿ–ի կանոնակարգով նախատեսված իր պարտականությունները։

Այս խորագրի վերջին նյութերը