Աշխարհ

03.03.2014 01:22


Տիմոշենկո. «Պատերազմ հայտարարելով Ուկրաինային՝ ՌԴ–ն պատերազմ է հայտարարում ԱՄՆ–ին և Մեծ Բրիտանիային» (տեսանյութ)

Տիմոշենկո. «Պատերազմ հայտարարելով Ուկրաինային՝ ՌԴ–ն պատերազմ է հայտարարում ԱՄՆ–ին և Մեծ Բրիտանիային» (տեսանյութ)

«Ռուսաստանը չի կարող բռնազավթել Ուկրաինան»,–այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ իր տեսաուղերձում։ Նա ուկրաինացիներին հանգստություն պահպանելու կոչ է արել՝ ընդգծելով.

«Ռուսաստանի ղեկավարության մոտ ընդհանրապես ոչինչ չի ստացվի իրենց նախաձեռնած այս մեծ խաբեբայությունից։ Ռուսաստանին դիմագրավելու հարցում Ուկրաինան միայնակ չէ՛, քանի որ 1994թ. ստորագրել է Բուդապեշտյան հուշագիրը՝ համաձայն որի մեր երկրին տրվել են լիարժեք անվտանգության երաշխիքներ՝ միջուկային զենքից հրաժարվելու դիմաց։ Վլադիմիր Պուտինը շատ լավ հասկանում է, որ պատերազմ հայտարարելով մե՛զ, նա պատերազմ է հայտարարում մեր անվտանգության երաշխավորներին ևս՝ ԱՄՆ–ին և Մեծ Բրիտանիային։ Չեմ հավատում, որ Ռուսաստանը կանցնի սահմանգիծը, բայց եթե դա տեղի ունենա, ապա նա կպարտվի»։

Տիմոշենկոն նաև հավելել է, որ Ուկրաինան որքան հնարավոր է շուտ պետք է Եվրոպայի մաս դառնա՝ ստորագրելով ԵՄ–ի ասոցացման համաձայնագիրը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը