Դ. Մեդվեդև. «Եթե Յանուկովիչն Ուկրաինայի առաջ մեղավոր է, դատե՛ք նրան»
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը քիչ առաջ «Facebook»–ի իր էջում անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Նա նախ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բազմակողմանի արժանապատիվ հարաբերություններ զարգացնել եղբայրական Ուկրաինայի հետ։ Այնուհետև ավելացրել է.
«Բայց Ուկրաինան մեզ համար մարդկանց խումբ չէ, ովքեր մայդանում արյուն հեղելով զավթեցին իշխանությունը՝ ոտնահարելով այդ պետության Սահամանդրությունը և այլ օրենքները։ Այն մի ողջ երկիր է, շատ տարբեր մարդիկ՝ ռուսներ, թաթարներ, հրեաներ և այլ ազգյություններ, որոնք համերաշխ ապրում են։ Այո՛, Յանուկովիչի հեղինակությունը գործնականում չնչին է, բայց Ուկրաինայի Սահմանադրությամբ նա պետության օրինական ղեկավարն է։ Եթե նա Ուկրաինայի առաջ մեղավոր է, ուկրաինական Սահմանադրությանը համապատասխան անվստահություն հայտնելու գործընթաց սկսե՛ք և դատե՛ք նրան։ Մնացած ամեն ինչը կամայականություն է, իշխանության բռնազավթում, ինչը նշանակում է, որ այդպիսի կարգը շատ անկայուն կլինի։ Դա կավարտվի նոր հեղաշրջմամբ, նոր արյունահեղությամբ»։
Մեդվեդևը նաև ընդգծել է, որ Ռուսաստանին ուժե՛ղ Ուկրաինա է անհրաժեշտ՝ կանխատեսելի և տնտեսապես կայուն գործընկեր, այլ ոչ թե «աղքատ բարեկամ, ով հավերժ ձեռքը պարզած կանգնած է։
«Այս ամենի մասին երեկ ասվել է ուկրաինական նորահայտ ղեկավարներին»,–եզրափակել է ՌԴ վարչապետը։

7or.am