Ոստիկանության մայորը ծխախոտի պատճառով սպանել է ռեժիսորին
Ոստիկանը գնդակահարել է իր աստիճանահարթակի հարևան հեռուստառեժիսորին ծխելու համար նրա հետ մուտքում վիճելուց հետո։
Ավագ խուզարկու, ոստիկանության մայոր Պավել Միրոշնիկովն իր ամենօրյա հերթապահության ժամանակ ճաշելու նպատակով տուն եկել է առանց համազգեստի, բայց ծառայողական զենքով։ Մուտքում նա հանդիպել է ծխող հարևանին։
-Ոստիկանը խնդրել է հանգցնել ծխախոտը, սակայն տղամարդը կոպիտ է արձագանքել,-պատմել է Սվերդլովի շրջանի ներքին գործերի մամլո ծառայության պետ Վալերի Գորելիխը։-Դրա պատճառով լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է կռվի։
Կռվող տղամարդիկ աստիճաններով գլորվել են։ Այդ ժամանակ «Մակարով» ծառայողական զենքի կրակոցի ձայն է լսվել։ Ոստիկանի հարևանը կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել։
Մահացած Եվգենի Իլյուշենկոն տեղի արտադրական ստուդիայի տեսամոնտաժի ռեժիսորն էր։ Ներկա պահին մայոր Միրոշնիկովը ծառայությունից հեռացվել է։